ԱՄՆ-ն խոչընդոտում է «3+3» նախաձեռնության իրականացմանը. Զախարովա
Արտաքին Քաղաքական«3 + 3 ձևաչափը նպաստում է վստահության մակարդակի բարձրացմանը, առկա հակասությունների վերացմանը, տնտեսական, տրանսպորտային և հումանիտար ներուժի բացահայտմանը»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք ելնում ենք նրանից, որ բազմակողմ տարածաշրջանային համագործակցության զարգացումը համապատասխանում է այս ձևաչափի բոլոր պոտենցիալ մասնակիցների շահերին: Եվ, մեր կարծիքով, այդ մեխանիզմի գործարկումը նպաստում է միջպետական հարաբերությունների նկատմամբ վստահության մակարդակի բարձրացմանը, առկա հակասությունների կարգավորմանը, տնտեսական, տրանսպորտային, հումանիտար ներուժի բացահայտմանը»,- ասել է Զախարովան։
Նա նաև հայտարարել է, թե ԱՄՆ-ն խոչընդոտում է «3+3» նախաձեռնության իրականացմանը, ապա հիշեցրել, որ նախաձեռնությունն առաջարկել էին Ադրբեջանն ու Թուրքիան։