Անվտանգությունն այսօր դարձել է աշխարհի գլխավոր հրամայականներից մեկը. Պուտին
МирԱնվտանգությունն այսօր դարձել է աշխարհի գլխավոր հրամայականներից մեկը, հինգշաբթի ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային ակումբի նիստի ժամանակ։
«Կրկնում եմ՝ անվտանգությունը գլխավոր հրամայականներից մեկն է, ամեն դեպքում, այսօր դա ակնհայտ է դարձել», - ասել է նա:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ համաճարակը հիշեցնում է հասարակության փխրուն լինելու մասին։
«Կորոնավիրուսային վարակի համաճարակը դարձել է ևս մեկ հիշեցում այն մասին, թե որքան փխրուն է մեր հասարակությունը, որքան խոցելի է այն: Եվ ամենակարևոր խնդիրն է ապահովել մարդու անվտանգ գոյությունը, սթրեսի նկատմամբ դիմադրողականությունը: Կատակլիզմների պայմաններում գոյատևելու հնարավորությունը մեծացնելու համար անհրաժեշտ կլինի վերանայել, թե ինչպես է կազմակերպված մեր կյանքը, ինչպես են կազմակերպված բնակարանները, ինչպես են զարգանում կամ պետք է զարգանան քաղաքները, որոնք են մի ամբողջ պետությունների տնտեսական զարգացման առաջնահերթությունները»,- հավելել է ՌԴ նախագահը։