Արցախում զինվոր է զոհվել Դաշտավան և Արևաբույր համայնքներում առաջատարը «Դավիթ Համբարձումյան» դաշինքն է Արարատ և Նոյեմբերյանի Դեբեդավան համայնքներում հաղթել է «Հանուն Հանրապետության» կուսակցությունը Արարատի Ուրցաձոր, Լուսաշող և Լանջանիստ համայնքներում «Հզոր համայնք» կուսակցությունը հաղթել է ՔՊ-ին Վանաձորի միակ տեղամասը, որտեղ ՔՊ-ն առաջ է անցել, այն էլ՝ 5 ձայնով «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց Ռանգնիկի նորամուտի խաղում Հրազդան համայնքում հաղթել է Սևակ Միքայելյանը ԲՀԿ-ում արդեն պատրաստվում են նշել հաղթանակը Վեդիում Գարիկ Սարգսյանը պարտվում է Վանաձորի 7 ընտրատեղամասերում ՔՊ-ն պարտվում է ընդդիմությանը 

Նախկին մեղադրյալները՝ համայնքապետեր. Փաշինյանի «հեղափոխական» նշանակումները

Վերլուծական

Նիկոլ Փաշինյանի վերջին նշանակումներից հետո տպավորություն է ստեղծվում, որ որևէ համայնքի ԺՊ կամ ղեկավար նշանակվելու համար պարտադիր պետք է քրեական անցյալ ունենաս: Այսպես օրինակ՝ FIp.am-ը գրել է, որ Վայք համայնքի ժՊ Մխիթար Մաթևոսյանը մեղադրյալ է եղել պետությանը պատճառված վնասի վերաբերյալ քրեական գործով։

Հայաստանի քննչական կոմիտեն 2019-ի օգոստոսին հաղորդեց, որ Վայոց ձորի մարզի քննչական վարչությունում բացահայտվել է ՍՊ ընկերության տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերի առերևույթ հափշտակություն կատարելու դեպքը: Վայքի մարզադաշտին կից շինության ու համայնքային նշանակության այգու բարեկարգման համար քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթում հաղթել է «Մավշին» ՍՊԸ-ն, և նշված սուբվենցիոն ծրագրի համար կառավարությունը Վայոց Ձորի մարզպետարանին տրամադրվել է 120 միլիոն դրամ։ 2016 թ. մարտի 21-ից սեպտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում,  պետությունից խաբեությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու դիտավորությամբ, ՍՊԸ-ի տնօրենը շինարարական աշխատանքների կատարման ընթացքում ծավալաթերթ-նախահաշվով նախատեսված աշխատանքներ մասնակի կատարելու և չիրականացված աշխատանքները կատարողական թերթերում ներառելով, պետության միջոցներից ավել է ստացել ընդհանուր 4.055.498.4 ՀՀ դրամ գումար` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս»: 

«Մավշին» ՍՊԸ-ի տնօրենը եղել է Վայքի քաղաքապետի ԺՊ Մխիթար Մաթևոսյանը, այս գործով նա եղել է մեղադրյալ, Մաթևոսյանին պատկանող շարժական ու անշարժ գույքի վրա արգելանք է դրվել՝ պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով։ 

Քննչական կոմիտեից, «Փաստերի ստուգման հարթակի» գրավոր հարցին ի պատասխան, տեղեկացրել են, որ 3 ամիս առաջ քրեական գործի վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ Մխիթար Մաթևոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ բնակարանի ու մեքենայի վրա դրված կալանքը վերացվել:

Մի քանի օր առաջ էլ Ջերմուկի համայնքապետի ԺՊ էր նշանակվել Վահագն Արսենյանը՝ Աշոտ Արսենյանի որդին, ում հանդեպ նույնպես ամիսներ առաջ քրեական գործ կար հարուցված: Վահագն Արսենյանի հետ կապված 2019 թվականին հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել նրա՝ զինծառայությունից ազատվելու դեպքով։ Գործը հարուցվել էր փաստաթղթեր կեղծելու, խաբեության այլ ճանապարհով զինծառայությունից խուսափելու փաստի առթիվ։ Վահագն Արսենյանը զինծառայությունից ազատվել էր առողջական վիճակի հիմքով։ Ամիսներ անց, սակայն, Վահագն Արսենյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր, իսկ գործն էլ կարճվել։ 2019 թ. վերջին Երևանի քաղաքապետարանին ձյուն մաքրող և աղբատար մեքենաներ նվիրած ընկերությունների ցանկում էր նաև «Ջերմուկ գրուպը», որը 2 ձյուն մաքրող մեքենա էր նվիրել քաղաքապետարանին։

Օրերս հայտնի դարձավ, որ Արարատ համայնքի ղեկավար Հայկ Հայկյանին փոխարինեցին ժամանակավոր պաշտոնակատար Ասլան Ավետիսյանով: Ասլան Ավետիսյանն անցնում էր 2008 թվականի Մարտի 1-ի գործով, սակայն, 2021 թվականի մայիսին արդարացվել է, հիմա էլ Արարատում սպասվող ՏԻՄ ընտրություններին ընդառաջ համարվում է ՔՊ հիմնական թեկնածուն:

Ստացվում է, որ նախկինում նման բարքերը մերժածներն այսօր աջ ու ձախ պաշտոն են բաժանում քրեական անցյալ ունեցողների, անգամ եթե վերջիններս արդարացվել են` բաց է մնում հարցի բարոյական կողմը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արցախում զինվոր է զոհվել Դաշտավան և Արևաբույր համայնքներում առաջատարը «Դավիթ Համբարձումյան» դաշինքն է Արարատ և Նոյեմբերյանի Դեբեդավան համայնքներում հաղթել է «Հանուն Հանրապետության» կուսակցությունըԱրարատի Ուրցաձոր, Լուսաշող և Լանջանիստ համայնքներում «Հզոր համայնք» կուսակցությունը հաղթել է ՔՊ-ինՎանաձորի միակ տեղամասը, որտեղ ՔՊ-ն առաջ է անցել, այն էլ՝ 5 ձայնով«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց Ռանգնիկի նորամուտի խաղում Հրազդան համայնքում հաղթել է Սևակ Միքայելյանը ԲՀԿ-ում արդեն պատրաստվում են նշել հաղթանակը Վեդիում Գարիկ Սարգսյանը պարտվում էՎանաձորի 7 ընտրատեղամասերում ՔՊ-ն պարտվում է ընդդիմությանը Արտիմետ, Գայ և Գառնահովիտ գյուղերում առաջատարը «Զարթոնք» կուսակցությունն էՀանցավոր 6 ընտրախախտում՝ Լոռու ՏԻՄ ընտրություններում Հարոյանը մասնակցեց «Կադիս»-ի անհաջող խաղին Արմավիրում հաղթանակ տարավ ՔՊ-նԱխուրյան համայնքում ՔՊ-ն հաղթում է Գեղամավան գյուղում և Մրգաշատ համայնքում հաղթել է ՀՅԴ-նԱռաջին տվյալները Արարատի մարզից․ Մասիս գյուղում ՔՊ-ն պարտվել էԱրարատի մարզի ՏԻՄ ընտրություններում 12 առերևույթ հանցավոր ընտրախախտման դեպքերից 4-ով նյութեր են նախապատրաստվումԱպարան խոշորացված համայնքի 11 գյուղերում նախնական տվյալներով ՔՊ-ն պարտվում է ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 42,48 տոկոսըԱդրբեջանի ԶՈւ-ն դարձյալ կրակ է բացել Կարմիր Շուկայի ուղղությամբ Շիրակի մարզի մի շարք համայնքներում ՔՊ-ն առաջատար էՉկալով ու Վարդենիս համայնքներում ՔՊ-ն ևս պարտվել էԱպարանի Չքնաղ գյուղում ՔՊ-ն պարտվել է Առերևույթ հանցավոր 6 ընտրախախտում՝ Լոռու մարզի խոշորացված համայնքների ՏԻՄ ընտրություններում Գրանցվել է քվեարկությունը քվեախցիկից դուրս իրականացնելու առնվազն 167 դեպք Ձայների հաշվարկը՝ Վանաձորի 23/24 ընտրական տեղամասում«Բերե՛ք սրանց սաղին տփենք». լարված իրավիճակ ՊտղնիումԱվարտվեց ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը, սկսվել է ձայների հաշվարկըԳեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերում բնակիչներից ոչ մեկը չի մասնակցել (ՏԻՄ) ընտրություններին«Պետք է սկսենք ասել՝ մաղթում եմ ձեզ այնպիսի օր, որին արժանի եք»․ ԼիլուԳեղարքունիքի մարզում ժամը 17-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 36,18 տոկոսըՍրբապղծություն Գեղարքունիքում. թալանել են Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված զինվորի տունը«Անթերի»․ Աննա Դովլաթյանը՝ դասական կերպարումԵս Հանրապետական եմ եղել և դրա համար չեմ ամաչում. Արարատի համայնքապետի թեկնածու ՀՀ 36 խոշորացված համայնքներում ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը ժամը 17-ի դրությամբ կազմել է 33,80 տոկոսՀամայնքապետերը կանգնում են ընտրատեղամասի ճանապարհին եւ համագյուղացիներին հորդորում են ընտրել ՔՊ-ինՔերոբյանն ու Մանտուրովը քննարկել են ՀՀ և ՌԴ երկաթուղային համակարգերը միացնելու հնարավորությունները Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներԱյնթապի գյուղապետը, նրա եղբայրը եւ «Դավիթ Համբարձումյան» դաշինքի եւս 2 անդամներն ազատ են արձակվել «Չսովորեցինք հարգել գոնե մեր վիշտը, ոչ լիարժեք ուրախանալ սովորեցինք ուրիշի ուրախությամբ, ոչ լիարժեք ներել կամ ընդունել սխալը»․ Նազենի Հովհաննիսյան Գործող իշխանությունն ամեն գնով փորձում է նվաճել ՏԻՄ մարմինները. Իշխան Սաղաթելյան Ռոմանոս Պետրոսյանի կազմակերպմամբ՝ ՔՊ-ականներն ընտրատեղամասերի առջեւ ուղղորդումներ են անում․ ՀՅԴ Աբովյանի թեկնածուՀայաստանում ոչ մի թուրքական ազդեցության և ուղղակի լրտես չի ձերբակալվել. Ստեփան Դանիելյան Սխալմունք Էջմիածնի ընտրատեղամասերից մեկում․ քաղաքացին մոռացել է քվաթերթիկը քվեախցիկումԵրևանում բախվել են Mercedes-ն ու BMW-ն. վերջինս կոտրել է ծառն ու բախվել էլեկտրասյանը. կան վիրավորներԹումանյան համայնքը շարունակում է առաջատար մնալ ընտրողների ակտիվությամբ«Չարախոսների համար անգամ ժպիտդ է խոսելու առիթ»․ Թամարա ԳեւորգյանՔվեարկեցի հանուն նոր համայնքի և նոր սկզբի. Էդուարդ Բաբայան Չեմ կարծում, որ որեւէ ուժ 50 տոկոսի շեմը կհաղթահարի. ԼՀԿ-ն մաս է կազմելու Վանաձորի կառավարմանը. ԼՀԿ թեկնածու
Ամենադիտված