ՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը. ընդհանուր՝ բողոքի ակցիայի 96 մասնակից Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Երեվան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ» «Հրապարակ». Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա 

Արման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան

Բլոգոսֆերա

Այսօր դիմել եմ Սահմանադրական դատարան ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների աշխատանքի սահմանափակումների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Դիմումով, մասնավորապես, վիճարկվում են Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի կարգավորումները:

Խոսքը վերաբերում է օրենսդրական բացի, ինչպես նաև իրավական որոշակիությունից զուրկ ձևակերպումների հետևանքով լրագրողների գործունեության սահմանափակումներին ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնների ներքո սահմանելու իրավաչափությանը։ Մյուս հարցն առնչվում է որոշ սահմանափակումներ նախատեսող դրույթներում իրավական որոշակիությունից զուրկ ձևակերպումների, որոնք Մարդու իրավունքների պաշտպանի համոզմամբ՝ հանգեցնում են Սահմանադրությամբ երաշխավորված՝ կարծիքի արտահայտման ազատության, տեղեկություններ ստանալու իրավունքի անհամաչափ սահմանափակմանը, ինչպես նաև չեն համապատասխանում միջազգային պրակտիկային և մեր երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին:

Խնդիրն այն է, որ Ազգային ժողովում լրագրողների մասնագիտական գործունեությանն առնչվող հարցերն ԱԺ կանոնակարգում ունեն անորոշ կարգավորում: Սահմանված չեն առանձին, իրավական կոնկրետ կարգավորումներ, որոնցով կամ որոնց հիման վրա կամրագրվեն Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում հավատարմագրված լրագրողների աշխատանքի առանձնահատկությունները։

Հավատարմագրված լրագրողների նկատմամբ գործնականում կիրառվող հետևանքները, պատասխանատվության միջոցները չունեն իրավական հիմք, չեն ստացել օրենսդրական մակարդակով ամրագրում, ինչպես նաև կանխատեսելի չեն հենց իրենց լրագրողների համար:

Դիմումում Պաշտպան անդրադարձել է նաև նրան, որ անորոշ  կարգավորումների ու բացի պատճառով ստեղծվել է այնպիսի վիճակ, որ տարբեր հանրային գործիչներ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ լրագրողների աշխատանքի նշված սահմանափակումները հիմնավորելիս բերում են հանցագործությունների դեմ պայքարի հիմնավորումներ: Չեն կարող ընդունելի լինել, որ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողների մասին խոսելիս համեմատություններ են տարվում, օրինակ, ծանր հանցանքներ (օրինակ՝ ահաբեկչություն) կատարած անձանց կամ վարձկանների հետ՝ դրանով առավել նպաստելով հասարակությունում, ինչպես նաև կոնկրետ մարմինների մոտ լրագրողական գործունեության նկատմամբ կարծրատիպերի ձևավորմանը կամ խորացմանը:

Լրագրողների աշխատանքի խոչընդոտները, ընդհուպ մինչև լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելով կամ քաշքշելով մասնագիտական աշխատանքի իրականացումն առանց հիմնավորումների արգելելու պրակտիկան դիմումում հիմնավորվել է կոնկրետ օրինակներով:

Դիմումում մանրամասն վերլուծված է նաև անվտանգության աշխատակիցների վերաբերմունքը, նրանց գործողությունները լրագրողների նկատմամբ (առանց հիմնավորումների լրագրողական նյութերը ջնջելու պահանջներ, հավատարմագրումից զրկելու սպառնալիքի դեպքեր և այլն):

ԱԺ-ում հավատարմագրված լրագրողի աշխատանքի պետք է կանոնակարգվի ոչ թե հանցավորության դեմ պայքարի կամ այդ իմաստով ԱԺ անվտանգության ապահովման, այլ կոնկրետ մարմնի բնականոն գործունեության տեսանկյունից՝ մասնագիտական աշխատանքի նկատմամբ հարգանքով և առանց լրագրողի աշխատանքի խոչընդոտների:

Մարդու իրավունքների պաշտպանի համար Ազգային ժողովի անվտանգության ապահովումն ունի հիմնարար կարևորություն, բայց լրագրողների աշխատանքի սահմանափակումները չպետք է «թաքցվեն» անվտանգության կանոնների հետևում:

Այս ամենին էլ գումարվում է այն, որ լրագրողներն իրենք պատշաճ իրազեկված չեն իրենց իրավունքների, մասնագիտական գործունեության սահմանափակումների վերաբերյալ, այդ թվում՝ սահմանափակումների հստակ սահմանների, դրանց բնույթի, նպատակի, ինչպես նաև այդ սահմանափակումներին չհետևելու դեպքում իրենց համար առաջացող կամ առաջանալիք բացասական իրավական հետևանքների վերաբերյալ:

Դիմումում արձանագրված է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը քննարկումներ է իրականացրել ԱԺ աշխատակազմի հետ: Ներկայացված է նաև, որ ԱԺ նախագահի հետ խնդիրները քննարկել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը: Սակայն հարցն, այնուամենայնիվ, այն վիճակում է, որ պետք է լուծում ստանա ՍԴ որոշման տիրույթում:

Նշված դիմումով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը վիճարկում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի, 14-րդ հոդվածի 7-րդ մասի, 54-րդ հոդվածի 4-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 42-րդ, 51-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ և 81-րդ հոդվածներին»,-գրել է նա:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թանկարժեք մետաղների գները նվազել ենՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԱպրիլի 25-ի աստղագուշակԱսում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ ՊողոսյանԷդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը. ընդհանուր՝ բողոքի ակցիայի 96 մասնակիցՄենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Երեվան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՄԻԵԴ-ն ու ՄԱԿ-ը երբեք չեն հայտարարել, որ ՀՀ-ն «օկուպացրել է» Լեռնային Ղարաբաղը (տեսանյութ)Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան ՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է մնալ լարված Աննա Հակոբյանը գնացքով գնում է ԳյումրիԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՔննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարներըՕրվա խորհուրդ. Ապրիլի 25«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Հրապարակ». Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են ՀայաստանիցՎարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազըԳուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»ԵԱ․ Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը եւ Արթուր Ավետիսյանը եզրափակիչում ենՀայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Թեհրանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Վարդան Ղուկասյանի կոչով՝ ճանապարհին անվադողեր են այրել (տեսանյութ) Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում լրագրողի՝ Արցախի մասին հարցին (տեսանյութ)Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվելՍեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ուզում եմ հիշել իմ նախնիներին․ Սերժ ԹանկյանՀենրիխ Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) ԱՄՆ Պետդեպը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունները Ոստիկանները դաժան կերպով են վարվում կին ցուցարարների հետ (տեսանյութ) Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն ՄելիքյանԲաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է
Ամենադիտված