Հայկ Մարությանը գրասենյակ է բացել․ ինչ գործառույթ է իրականացնելու. ArmLur.am «Մարտի 15 ից հանրային սննդի վայրերում կարգելվի ծխախոտի օգտագործումը». Անահիտ Ավանեսյան Պարեկներն իրականացրել են «Կռիսը թակարդում» օպերացիա. հայտնաբերվել է «Կոնդեցի կռիսի տղան» «Մեր հայկական Շվեյցարիան մի վերածեք գժանոցի». բնակիչները փակել են ճանապարհը Հունվարի 1-ից մինչ օրս Շիրակի մարզում ծնվել է 153 երեխա՝ 83 տղա, 70 աղջիկ Քիմ Քարդաշյանը շնորհակալություն է հայտնել Սուպեր Սաքոյին նվերի համար «Ադրբեջանցիներն ազդեցիկ լույսերով թիրախավորում են գեղարքունիքցիների տները, վախեցնում նրանց»․ Թովմասյան Արեւիկ Ուդումյանը՝ ամուսնու ու դստեր հետ «Դուք այնքան հեղինակություն չունեք, որ գնահատեք ՄԻՊ-ի թեկնածուի հեղինակությունը»․ Թունյանը՝ Ղազինյանին Որ նախագահ էր ընտրվում, չգիտե՞ր իր լիազորությունների սահմանները. Խ. Սուքիասյանը՝ Սարգսյանի մասին 

Արման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան

Բլոգոսֆերա

Այսօր դիմել եմ Սահմանադրական դատարան ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների աշխատանքի սահմանափակումների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Դիմումով, մասնավորապես, վիճարկվում են Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի կարգավորումները:

Խոսքը վերաբերում է օրենսդրական բացի, ինչպես նաև իրավական որոշակիությունից զուրկ ձևակերպումների հետևանքով լրագրողների գործունեության սահմանափակումներին ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնների ներքո սահմանելու իրավաչափությանը։ Մյուս հարցն առնչվում է որոշ սահմանափակումներ նախատեսող դրույթներում իրավական որոշակիությունից զուրկ ձևակերպումների, որոնք Մարդու իրավունքների պաշտպանի համոզմամբ՝ հանգեցնում են Սահմանադրությամբ երաշխավորված՝ կարծիքի արտահայտման ազատության, տեղեկություններ ստանալու իրավունքի անհամաչափ սահմանափակմանը, ինչպես նաև չեն համապատասխանում միջազգային պրակտիկային և մեր երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին:

Խնդիրն այն է, որ Ազգային ժողովում լրագրողների մասնագիտական գործունեությանն առնչվող հարցերն ԱԺ կանոնակարգում ունեն անորոշ կարգավորում: Սահմանված չեն առանձին, իրավական կոնկրետ կարգավորումներ, որոնցով կամ որոնց հիման վրա կամրագրվեն Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում հավատարմագրված լրագրողների աշխատանքի առանձնահատկությունները։

Հավատարմագրված լրագրողների նկատմամբ գործնականում կիրառվող հետևանքները, պատասխանատվության միջոցները չունեն իրավական հիմք, չեն ստացել օրենսդրական մակարդակով ամրագրում, ինչպես նաև կանխատեսելի չեն հենց իրենց լրագրողների համար:

Դիմումում Պաշտպան անդրադարձել է նաև նրան, որ անորոշ  կարգավորումների ու բացի պատճառով ստեղծվել է այնպիսի վիճակ, որ տարբեր հանրային գործիչներ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ լրագրողների աշխատանքի նշված սահմանափակումները հիմնավորելիս բերում են հանցագործությունների դեմ պայքարի հիմնավորումներ: Չեն կարող ընդունելի լինել, որ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողների մասին խոսելիս համեմատություններ են տարվում, օրինակ, ծանր հանցանքներ (օրինակ՝ ահաբեկչություն) կատարած անձանց կամ վարձկանների հետ՝ դրանով առավել նպաստելով հասարակությունում, ինչպես նաև կոնկրետ մարմինների մոտ լրագրողական գործունեության նկատմամբ կարծրատիպերի ձևավորմանը կամ խորացմանը:

Լրագրողների աշխատանքի խոչընդոտները, ընդհուպ մինչև լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելով կամ քաշքշելով մասնագիտական աշխատանքի իրականացումն առանց հիմնավորումների արգելելու պրակտիկան դիմումում հիմնավորվել է կոնկրետ օրինակներով:

Դիմումում մանրամասն վերլուծված է նաև անվտանգության աշխատակիցների վերաբերմունքը, նրանց գործողությունները լրագրողների նկատմամբ (առանց հիմնավորումների լրագրողական նյութերը ջնջելու պահանջներ, հավատարմագրումից զրկելու սպառնալիքի դեպքեր և այլն):

ԱԺ-ում հավատարմագրված լրագրողի աշխատանքի պետք է կանոնակարգվի ոչ թե հանցավորության դեմ պայքարի կամ այդ իմաստով ԱԺ անվտանգության ապահովման, այլ կոնկրետ մարմնի բնականոն գործունեության տեսանկյունից՝ մասնագիտական աշխատանքի նկատմամբ հարգանքով և առանց լրագրողի աշխատանքի խոչընդոտների:

Մարդու իրավունքների պաշտպանի համար Ազգային ժողովի անվտանգության ապահովումն ունի հիմնարար կարևորություն, բայց լրագրողների աշխատանքի սահմանափակումները չպետք է «թաքցվեն» անվտանգության կանոնների հետևում:

Այս ամենին էլ գումարվում է այն, որ լրագրողներն իրենք պատշաճ իրազեկված չեն իրենց իրավունքների, մասնագիտական գործունեության սահմանափակումների վերաբերյալ, այդ թվում՝ սահմանափակումների հստակ սահմանների, դրանց բնույթի, նպատակի, ինչպես նաև այդ սահմանափակումներին չհետևելու դեպքում իրենց համար առաջացող կամ առաջանալիք բացասական իրավական հետևանքների վերաբերյալ:

Դիմումում արձանագրված է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը քննարկումներ է իրականացրել ԱԺ աշխատակազմի հետ: Ներկայացված է նաև, որ ԱԺ նախագահի հետ խնդիրները քննարկել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը: Սակայն հարցն, այնուամենայնիվ, այն վիճակում է, որ պետք է լուծում ստանա ՍԴ որոշման տիրույթում:

Նշված դիմումով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը վիճարկում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի, 14-րդ հոդվածի 7-րդ մասի, 54-րդ հոդվածի 4-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 42-րդ, 51-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ և 81-րդ հոդվածներին»,-գրել է նա:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Աշոտ Մինասյանի խափանման միջոցի հարցը կքննվի հունվարի 26-ին Հայկ Մարությանը գրասենյակ է բացել․ ինչ գործառույթ է իրականացնելու. ArmLur.am «Մարտի 15 ից հանրային սննդի վայրերում կարգելվի ծխախոտի օգտագործումը». Անահիտ Ավանեսյան Պարեկներն իրականացրել են «Կռիսը թակարդում» օպերացիա. հայտնաբերվել է «Կոնդեցի կռիսի տղան»«Մեր հայկական Շվեյցարիան մի վերածեք գժանոցի». բնակիչները փակել են ճանապարհը Հունվարի 1-ից մինչ օրս Շիրակի մարզում ծնվել է 153 երեխա՝ 83 տղա, 70 աղջիկ Քիմ Քարդաշյանը շնորհակալություն է հայտնել Սուպեր Սաքոյին նվերի համար«Ադրբեջանցիներն ազդեցիկ լույսերով թիրախավորում են գեղարքունիքցիների տները, վախեցնում նրանց»․ ԹովմասյանԱդրբեջանը կանոնավոր ավտոբուսային երթուղիներ է սկսել դեպի Շուշի և ԱկնաԱրեւիկ Ուդումյանը՝ ամուսնու ու դստեր հետ «Դուք այնքան հեղինակություն չունեք, որ գնահատեք ՄԻՊ-ի թեկնածուի հեղինակությունը»․ Թունյանը՝ Ղազինյանին Որ նախագահ էր ընտրվում, չգիտե՞ր իր լիազորությունների սահմանները. Խ. Սուքիասյանը՝ Սարգսյանի մասին Պոլսահայ երգչուհի Մարալ Այվազը Պետրոս Դուրյանի բանաստեղծության հիման վրա երգ է հրապարակել Պարզաբանում՝ Արթուր Դավթյանի՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու թեմայի մասով «Փյունիկը» նոր համալրում ունի Էսքան հացադուլ արի, որ Նիկոլը գնա, բայց Արմենը գնաց. կյանքն անարդար է. Մգեր ԱրմենիաՀայաստանը և Ավստրիան նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը Բարդ իրավիճակում ենք գտնվում. ՕհանյանՆախագահ պետք է ընտրվի այն մարդը, ով մեծ հեղինակություն ունի ոչ միայն ՀՀ-ում, այլ նաև սփյուռքում. Օհանյան Արտյոմ Համբարյանն ազատ արձակվեց 5 մլն դրամ գրավի դիմացՎառ շպար․ Արփի Գաբրիելյանի լուսանկարը Դավիթ Տոնոյանը, «Պատրոն Դավոն» ազատ չեն արձակվի«Առաջին իսկ վայրկյանից փորձում ենք նորապսակների կյանքը վերածել դժոխքի». Բադալյանը՝ Սուրեն Պապիկյանի հարսանիքի մասինՇիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն․ կան փակ ճանապարհներ Խաղաղապահներն Արցախում վթարի ենթարկված պատանուն ուղղաթիռով հասցրել են Երևան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 688 նոր դեպք. մահվան դեպք չի գրանցվել «Բա լա՛վ, չի եղե՞լ որևիցե մարդ, որը կասեր՝ հերոսի կոչումն այդքան հեշտ չեն շնորհում»․ Սեյրան Օհանյան Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստվել է 819 841 մարդ «ՄԻՊ-ի թեկնածուին Նիկոլ Փաշինյանի իշխանության պաշտպանը լինելու մանդատ են տալիս»․ Աննա Մկրտչյան «Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե ոչ». Աննա Գրիգորյանի հարցը՝ ՄԻՊ–ի թեկնածուին Սահմանագծման, սահմանազատման գործընթացի հիմքում դրված են մարդու իրավունքի հարցերըԱդրբեջանի՝ մարդկային կյանքն առևտրի առարկա դարձնելու քաղաքականությունն ուշադրությանս կենտրոնում կլինի Դիանա Գրիգորյանն՝ առանց շպարի «Զվարթնոցում» գողության փորձի մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել Սարգսյանի հրաժարականը կարող է պայմանավորված լինել Բաքվի և Անկարայի հետ սկսված գործընթացներով Երևանի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցված է ՀՀ նախագահը մեկ շաբաթ ժամանակ ունի հրաժարականի դիմումը հետ վերցնելու համար ԱԺ-ն շարունակում է հերթական նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂ Հունվարի 24-ի աստղագուշակ Հունվարի 24. Օրվա խորհուրդ Էլեկտրաէներգիայի անջատումների հասցեները Իրանը վերադարձրել Է ՄԱԿ-ում ձայնի իրավունքը՝ փակելով պարտքը ՃՏՊ Նոր Երզնկա գյուղի ճանապարհին․ կա զոհ Հրշեջները մարել են Երևանի Իսակովի պողոտայում գտնվող կահույքի խանութի տանիքում բռնկված հրդեհը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ «Սահմանադրական փոփոխությունների ստարտը տրված է». Կարեն Քոչարյան Հայաստանի խորհրդարանը ստացել է նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումը Այս ամենն արվում է, որ ոմնի առջև նախագահ դառնալու դռները բացվեն. Եղիազարյան Պետք է լինել զգոն, սթափ ու շրջահայաց. դրված է Հայկական պետականության գոյության հարցը. Ղազինյան Այս հրաժարականին պետք է լուրջ վերաբերվել. Ստեփան Դանիելյան
Ամենադիտված