Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել է բնակիչների ուղղությամբ, երկու հոգի լուրջ վնասվածք է ստացել (տեսանյութ) ՀԻՄԱ. Կիրանցում իրավիճակը սրված է, ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը Ռուբեն Վարդանյանի հացադուլից հետո Բաքուն որպես պատիժ թույլ չի տվել նրան խոսել հարազատների հետ Տավուշի անվտանգության գոտու մի հատված Նիկոլն այսօր փլուզելու է. սահմանազատումը տարածք հանձնելն է. Վարուժան Գեղամյան ՈՒՂԻՂ․ Բազմաթիվ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան մայրուղին Սևանի թերակղզու հատվածում Էս քո համար ա հող, պարոն Փաշինյան, մեզ համար սրբազան հայրենիք ա. նոյեմբերյանցի (տեսանյութ) ՀԻՄԱ․ Լեո Նիկոլյանը հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում․ վիճակը ծանր է «Նիկոլ դավաճան», «Քայլ արա, մերժիր գժին» վանկարկումներ՝ Նոյեմբերյանում Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ Նոյեմբերյանում նույնպես իրավիճակը լարված է. փողոցներ են փակվում (տեսանյութ) 

Լրագրողների հանդեպ բռնության 3, ճնշման՝ 20 դեպք է եղել․ ԽԱՊԿ հրապարակումը

Իրավունք

2021թ․ երրորդ եռամսյակը լրատվամիջոցների ու լրագրողների համար խիստ մտահոգիչ էր նախևառաջ նրանց նկատմամբ կիրառվող նոր սահմանափակումների առումով․ հայտնում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն։

Ութերորդ գումարման Ազգային ժողովի ղեկավարությունը հուլիսի 30-ին ընդունեց երկրի օրենսդիր մարմնում նախադեպը չունեցող մի որոշում, որով սահմանափակեց խորհրդարանի շենքում ԶԼՄ-ների ներկայացուցիչների ազատ տեղաշարժն ու աշխատանքի հնարավորությունները՝ կապված պատգամավորներից մեկնաբանություններ և հարցազրույցներ վերցնելու, մշտական հանձնաժողովների նիստերը և այլ քննարկումները լուսաբանելու հետ։

Մեկ այլ աննախադեպ երևույթ էր օգոստոսի 11-ին և 25-ին ԱԺ նախագահի հրահանգով խորհրդարանի նիստերի դահլիճից հեռարձակվող ուղիղ եթերի անջատելն ու անվտանգության ծառայության աշխատակիցների միջամտությամբ լրագրողներին մամուլի համար հատկացված օթյակից դուրս հանելը և նրանց աշխատանքը դադարեցնելը՝ պատգամավորների միջև բռնկված ծեծկռտուքը չնկարահանելու նկատառումով։ Ընդ որում, ԶԼՄ-ների ներկայացուցիչների գործունեության խոչընդոտումներն ուղեկցվել են նաև բռնություններով, տարատեսակ այլ ճնշումներով։ Ազգային ժողովում տեղի ունեցած այդ միջադեպերի ընթացքում գրանցվել են 3 ֆիզիկական բռնության, 3 ճնշման և 2 տեղեկություն ստանալու իրավունքի խախտման դեպք։ Այս իրադարձությունների առնչությամբ ԽԱՊԿ-ն ու գործընկեր լրագրողական կազմակերպությունները հանդես են եկել դատապարտող հայտարարություններով և պահանջել բարենպաստ պայմաններ ստեղծել խորհրդարանում հավատարմագրված թղթակիցների ու օպերատորների համար։

ԶԼՄ-ների գործունեությունը սահմանափակելու, պաշտոնական տեղեկատվության հասանելիությունը նվազեցնելու իշխանությունների մտադրություններն արտահայտվել են նաև օրենսդրական և այլ նորմատիվ-իրավական ակտերի նախագծերի առաջադրմամբ: Այսպես՝ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում իշխող ուժի նախաձեռնած փոփոխություններն ու լրացումները սեպտեմբերի սկզբից կրկին դրվեցին շրջանառության մեջ՝ չնայած թե՛ տեղական լրագրողական կազմակերպությունները, թե՛ միջազգային կառույցները բացասական կարծիք էին արտահայտել դրա առնչությամբ: Մասնավորապես՝ ներկայացվածօրինագծով, ի թիվս այլի, նախատեսվում էր արգելել հղումը չնույնականացվող աղբյուրներին։ Այս մոտեցման կիրառումը լրջորեն կկաշկանդի լրագրողական
գործունեությունը, կսահմանափակի տեղեկատվության աղբյուրների հետ աշխատանքը։ Միաժամանակ, դա չի լուծում անհանգստացնող խնդիրը՝ կապված կեղծ լուրերի տարածման հետ։

Հուլիսի 30-ին ԱԺ-ն ընդունեց, իսկ օգոստոսի 30-ին ուժի մեջ մտավ Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով քրեականացվեց անձին հրապարակայնորեն ծանր վիրավորանք հասցնելը, ինչի համար սահմանվել են տարբեր չափերի տուգանքներ, իսկ որոշ դեպքերում մինչև 3 ամիս ազատազրկում։ Այս նախագծերի փաթեթը լրագրողական կազմակերպությունները գնահատել են հետընթաց` վիրավորանքի ապաքրեականացումից դեպի քրեականացում՝ ի թիվս այլի շեշտելով առկա խտրական մոտեցումը քաղաքացիների տարբեր խմբերի նկատմամբ։ Սեպտեմբերի 28-ին էլ «Freedom House» միջազգային կազմակերպությունը կարճ հաղորդագրությամբ մտահոգություն հայտնեց այս առնչությամբ՝ ՀՀ իշխանություններին կոչ անելով անհապաղ դադարեցնել վիրավորանքը քրեականացնող այս  հակասահմանադրական օրենսդրության կիրարկումը:

Այս նոր օրենքն ընդդեմ լրատվամիջոցների ու լրագրողների դատական հայցերի հոսքն ավելացնելու մեծ հավանականություն է ստեղծում։

Ի դեպ, դիտարկվող ժամանակահատվածում զրպարտության և վիրավորանքի հիմքով ներկայացվել է 15 նոր դատական հայց, դրանց գերակշիռ մասը՝ 9 հայցը, ներկա և նախկին պաշտոնյաների ու պետական մարմինների կողմից են։

Լուրջ մտահոգության առիթ էին նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ԱԱԾ-ի հուլիսի 2-ին պաշտոնական e-draft.am հարթակում քննարկման դրված նախագծերը, որոնցով նախատեսվում էր ՀՀ կառավարության e-gov.am կայքում չհրապարակել պաշտոնատար անձանց գործուղումների նպատակի, ծախսերի, քննարկված թեմաների, ընդունված որոշումների մասին տեղեկությունները։ Բացի այդ՝ չներկայացնել մեկ անձից իրականացվող գնումների մասին, ինչպես նաև մի շարք այլ տվյալներ: Քննարկման դրված փաստաթղթերի դրույթների ճնշող մեծամասնությունը հակասություն ունի գործող օրենսդրության, ինչպես նաև Բաց կառավարման միջազգային գործընկերության շրջանակում ՀՀ ստանձնած պարտավորությունների հետ։

ԶԼՄ-ներին վերաբերող մեկ այլ նախաձեռնություն էլ վերաբերում է «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուն։ Սեպտեմբերի 16-ին ՀՀ Կառավարության որոշմամբ հաստատվեց և ԱԺ ներկայացվեց օրինագիծ, որով առաջարկվում է արգելել վիճակախաղերի, ինտերնետ տոտալիզատորի և ինտերնետ շահումով խաղերի գովազդը հեռուստատեսությամբ, ռադիոյով, համացանցով և արտաքին գովազդի միջոցով:

Եռամսյակի ընթացքում գրանցվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ ֆիզիկական բռնության 3, ճնշումների՝ 20 դեպք, տեղեկատվություն ստանալու ու տարածելու իրավունքի 37 խախտում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Եթե պետք ա մեռնենք, թող մեռնենք, միայն պատերազմն ա ելքը, հայ ժողովուրդը պատերազմից չի վախենում (տեսանյութ) Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է զանգվածաբար տարածվող հաղորդագրությունների վերաբերյալԿապանի Սպանդարյան փողոցում փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներՌուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս ՍոֆիանոպուլոսինՆոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել է բնակիչների ուղղությամբ, երկու հոգի լուրջ վնասվածք է ստացել (տեսանյութ) Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու ՀԻՄԱ. Կիրանցում իրավիճակը սրված է, ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհըԿսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներումՌուբեն Վարդանյանի հացադուլից հետո Բաքուն որպես պատիժ թույլ չի տվել նրան խոսել հարազատների հետ Տավուշի անվտանգության գոտու մի հատված Նիկոլն այսօր փլուզելու է. սահմանազատումը տարածք հանձնելն է. Վարուժան ԳեղամյանՓաշինյանի հետ հանդիպումից հետո հասկացել ենք՝ վտանգ է ստեղծվում մեզ համար. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ Բազմաթիվ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան մայրուղին Սևանի թերակղզու հատվածումԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվել Էս քո համար ա հող, պարոն Փաշինյան, մեզ համար սրբազան հայրենիք ա. նոյեմբերյանցի (տեսանյութ) Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը՝ 41․101 մլն դրամ էՑավալի է. Իրանն արձագանքել է ԵՄ նոր պատժամիջոցների մասին հայտարարությանըՎճռական քայլեր ձեռնարկեք Ռուբեն Վարդանյանի առողջական խնդիրների լուծման համար․ բաց նամակ ԿԽՄԿ-ինԻնչ եղավ Արցախում, այսօր Տավուշում է լինում, կոմունիկացիաները կանցնեն թշնամու վերահսկողության տակՀԻՄԱ․ Լեո Նիկոլյանը հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում․ վիճակը ծանր է Էլի էկան, ասեցին՝ ում վրա ինչ կուզենք, կքշենք, ստեղի թագավորն ենք. Գառնիկ Դանիելյանը՝ ոստիկաններին«Նիկոլ դավաճան», «Քայլ արա, մերժիր գժին» վանկարկումներ՝ ՆոյեմբերյանումՀայի տան դուռը բացում են, որ թուրքը գա, նստի. նոյեմբերյանցիներ (տեսանյութ) ԱՄՆ-ի Օկլահոմա Սիթիում հինգ մարդու դի է հայտնաբերվել Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ Նոյեմբերյանում նույնպես իրավիճակը լարված է. փողոցներ են փակվում (տեսանյութ) Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակինԵԿՄ Վիլիսը 3-րդ անգամ ա քշում մարդկանց վրա, նոր ե՞ք հետախուզում հայտարարում. Դանիելյանը՝ պարեկներին (տեսանյութ) Նոյեմբերյանում գերլարված է. հրելով հեռացնում են ԵԿՄ Տավուշի ղեկավարի մեքենան (տեսանյութ)Սլովենիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը Ոչ մեկին չենք խնայի. Իրանի ԱԳՆՆոյեմբերյան համայնքը չի աջակցում սահմանազատման գործընթացինՀայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՀՀ ԱԱԾ Պապիկյանը և Ֆրանսիա-ՀՀ բարեկամական խմբի ղեկավարը տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկելԵրևանում հերթական ավտովթարն է տեղի ունեցել ավտոբուսի մասկանցությամբՍտեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը ներկայացրել է ևս երկու գարնանային բեմադրությունՄԻՊ-ը կգնա ԱԱԾ մեկուսարան՝ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպելուՀՀ և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացըՔննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունըԿիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո այլայլված էր, ասաց՝ մի բան էլ ավելին են տալուԷն, որ ասում էիք, բերողը մենք ենք, որ չհավանենք, ընենց էլ կհանենք, բա էդ պահը ի՞նչ եղավ. Գայանե ԱսլամազյանըԼիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցների հետ Կալանքով են վախեցնում, բայց չեմ լռելու. Միհրան Մախսուդյան (տեսանյութ)Բաքուն քայքայում է մեր պաշտպանական գիծը, հայկական տարածքները հանձնվում է ԱդրբեջանինԻրանը «հարգում է» Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններըԱյս արշավը մեր բոլորի դեմ է. Եկեղեցու կողքին պետք է լինեն նաև եկեղեցի կառուցած մեր ազդեցիկ հայերը. Վահե Հովհաննիսյան Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում են սահմանազատման հետ կապված աշխատանքներ«Գնդապետ Մախսուդյանը մեր բոլորի աջակցության կարիքն ունի, միացե՛ք»Ոնց գնացել, ընտրել են Փաշինյանին, հըմիկ էլ թող հանեն. Փաշինյանն ամեն ինչ արել ա առանց հարցնելուԳյումրին ընդվզումների պատ կկազմիԹող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Ամենադիտված