Ադրբեջանի ՊՆ֊ն մասնակցում է Քաշաթաղում անցկացվող զորավարժություններին (տեսանյութ)
ВидеоԱդրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մասնակցում է Քաշաթաղի շրջանում անցկացվող զորավարժություններին, գրում է Minval.az-ը: Նա մեկնել է Արցախ՝ հետևելու զորավարծությունների ընթացքին։
Ինչպես հայտնի է, Ադրբեջանը հոկտեմբերի 19-ից զորավարժություններ է անցկացնում Արցախի օկուպացված Քաշաթաղի շրջանում՝ Բերձորում։ Հրամանատարաշտաբային զորավարժություններն անցկացվում են տեղանքի, քարտեզի և տեղանքի մոդելի վրա՝ հաղորդակցությունների լայն կիրառմամբ։ Հաղորդվում է, որ վարժանքների ընթացքում դիտարկվում է ցամաքային ուժերի փոխազդեցությունը զորքերի այլ տեսակների հետ՝ վերահսկման ժամանակակից մեթոդների կիրառմամբ: