Տեսախցիկները ֆիքսել են ՌԴ Ռյազանի շրջանում 17 մարդու կյանք խլած պայթյունի պահը (տեսանյութ)
ВидеоՏեսահսկման համակարգերը ֆիքսել են Ռյազանի շրջանի գործարաններից մեկում վառոդի արտադրամասում պայթյունի պահը։
Կադրերում երևում է, թե ինչպես է պայթյունի ալիքը նետում բեռնաթափող բանվորներին։
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 22-ի առավոտյան Շիլովսկի շրջանի Լեսնոյ գյուղի Էլաստիկ գործարանում հրդեհ է սկսվել, վառոդի արտադրամասում պայթյուն է որոտացել։ Զոհվել է 17 մարդ։
Արտակարգ իրավիճակների նախարարությունում հրդեհի պատճառ են անվանել տեխնոլոգիական գործընթացի խախտումը։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել արտադրական անվտանգության պահանջները խախտելու դեպքի առթիվ։