Երևանում բախվել են Volvo-ն ու միկրոավտոբուսը. կան տուժածներ Փաշինյանի քավորը «թիկունքից» հարվածո՞ւմ է հարազատ ՔՊ-ին Պուտինը Թուրքիայի նախագահին տեղեկացրել է Սոչիում եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին Ամերիկացի սենատորները վիճել են, թե ով է ավելի շատ ատում Պուտինին Ադրբեջանցի զինվորականները մուտք են գործել չեզոք գոտի և բռնություն գործադրել անասնապահությամբ զբաղվող խաղաղ բնակչի նկատմամբ. ՄԻՊ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել Վանո Սիրադեղյանի ընտրությունն էր Հայաստան չգալը․ Խաչատուր Սուքիասյան ՔՊ-ն Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու է առաջադրելու Քրիստինե Գրիգորյանին Միրզոյանը և Թլեուբերդին ընդգծել են հայ–ղազախական հարաբերությունների զարգացման նշանակությունը Միջուկային գործարքի շուրջը բանակցային գործընթացը դադանղ է առաջ շարժվում. Իրանի ԱԳ նախարար 

Տասը օրում ազգ-բանակ կառուցելու ծրագիր. Արմեն Այվազյան

Բլոգոսֆերա

Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է․

ԿԱՌՈՒՑԵԼ ԱԶԳ-ԲԱՆԱԿ 10 ՕՐՈՒՄ
(ընդհանուր ուրվագիծ)
Փաշինյանական խունտան կա՛մ ինքնակամ է հեռանալու, կա՛մ վռնդվելու է։ ՀՀ բարձրագույն իշխանությունն այնուհետև կարելի է վստահել միմիայն այն (ռազմա)քաղաքական ուժին, որը կներկայացնի 10 ՕՐՈՒՄ ԱԶԳ-ԲԱՆԱԿ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ պարզ ու հստակ ծրագիր և վճռականորեն կիրականացնի այն։
Առհասարակ, ԱԶԳ-ԲԱՆԱԿԸ կանոնավոր զինուժի, պահեստազորի և աշխարհազորի ներդաշնակ համագումարն ու կառավարումն է։ ՀՀ-ում այս շղթայից իսպառ բացակայում է երրորդ բաղադրիչը՝ աշխարհազորը, որը պետք է հրատապ ստեղծվի։ Մինչդեռ ՀՀ Զինված Ուժերն առկա են, թեև գործուն և հայրենանվեր հրամանատարության կարիքն ունեն։ ՀՀ բանակի պահեստազորը ևս լավ-վատ առկա է, թեև խիստ թերզարգացած է։ Պահեստազորի համալրումն ու մարտական պատրաստականության բարձրացումը պետք է կատարվի ոչ թե եռամսյա, այլ ամեն տարի 21-օրյա վարժական հավաքներ անցկացնելու միջոցով։
«Աշխարհազորի» ստեղծման իրավական հիմքը կա. 2020 թ. հոկտեմբերի 29-ին ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության օրենքը «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» (https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=147113), որի 13-կետանոց նոր՝ 29.1 ընդարձակ հոդվածում կարգավորվում է «Աշխարհազորի» կազմավորման ամբողջ գործընթացը։ Սակայն այդ օրենքը մնացել է թղթի վրա և չի կատարվել, ինչը ոչ այլ ինչ է, քան հանցագործություն։ Կառավարությունը չի սահմանել աշխարհազորի կազմավորման որևէ ժամկետ։
Իմ համոզմամբ, ներկայիս արտակարգ իրավիճակը (Հայաստանի դեմ՝ Թուրքիայի աջակցությամբ շարունակվող ադրբեջանական ագրեսիան, ՀՀ տարածքի կարևոր հատվածների բռնազավթումը և խոշոր ներխուժման իրական սպառնալիքը) պահանջում է նշված օրենքում որոշակի փոփոխություններ մտցնել։ Մասնավորապես՝ պետք է հստակեցնել աշխարհազորի կազմավորման ժամկետը՝ սահմանելով այն 10 օր, ինչպես նաև վերանայել աշխարհազորային զորամիավորների բաժանումը. ոչ իրական ու անարդյունավետ «պայմանական աշխարհազորային զորամիավորումների, դրանց ենթակա պայմանական բրիգադների ու գումարտակների» փոխարեն աշխարհազորը պետք է բաժանվի ընդամենը պայմանական դասակների, վաշտերի և գումարտակների միջև։
Ահա ինչպես եմ պատկերացնում, ընդհանուր գծերով, Հայոց աշխարհազորի ստեղծումը՝ առանց խորանալու իրավավարչական և այլևայլ նրբությունների մեջ։
Իշխանության գալու հաջորդ իսկ օրը ՀՀ նոր կառավարությունը/նախագահը, հենվելով ««Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի» վրա, արձակում է «Հրամանագիր՝ Հայոց աշխարհազոր կազմավորելու մասին», ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունում ստեղծվում են բազմահազարանոց աշխարհազորային ուժեր։
Համաձայն սույն հրամանագրի, ՀՀ գյուղական բոլոր համայնքներում 5 ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ, իսկ Երևանում ու ՀՀ մյուս քաղաքներում՝ 10 ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ Գլխավոր շտաբի նորաստեղծ աշխարհազորային շտաբի ղեկավարության ներքո՝ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման տարածքային ստորաբաժանումները և տեղական ինքնակառավարման մարմինները՝
ա. հաշվառում են 17-52 տարեկան ռազմունակ տղամարդկանց և, ըստ տեղում առկա քանակի, բաժանում նրանց 15-ից մինչև 300 հոգանոց ստորաբաժանումների՝ պայմանական դասակների, վաշտերի և գումարտակների միջև,
բ. նշանակում են ստորաբաժանումների հրամանատարներին՝ ընտրելով նրանց նախկին սպաներից կամ ռազմական փորձ ունեցող մարտիկներից,
գ. որոշում են առանձին ստորաբաժանումների՝ զենքի և զինամթերքի պահեստների վայրը,
դ. աշխարհազորայիններին ամրակցում են զենք և հատկացնում զինվորական համազգեստ,
ե. անցկացվում են նախնական հավաք-վարժանքները։
Հետագա օրերի, շաբաթների և ամիսների ընթացքում անցկացվում են լրացուցիչ վարժանքներ և պարապմունքներ, հատկապես կարգապահությունն ամրապնդելու, բացթողումները շտկելու, տեղանքին ծանոթանալու և ամրակցված զենքին լավ տիրապետելու նպատակով։ Աստիճանաբար ներդաշնակվում է աշխարհազորի կապն ու համագործակցությունը գործող բանակի և ուժային այլ կառույցների հետ։
Բացի արդյունավետ աշխարհազորից, ԱԶԳ-ԲԱՆԱԿ մոդելը նախատեսում է նաև կանանց, ինչպես նաև Սփյուռքի մեր հայրենակիցների հնարավորինս լայն ներգրավում ՀՀ Զինված Ուժերում՝ ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական մասնագիտություններով։
Աշխարհազորի ստեղծմամբ Հայաստանի Հանրապետությունը կթևակոխի իրական անկախության փուլ։ ԳԼԽՈՎԻՆ ԶԻՆՎԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴ + ՄԵԾԱԹԻՎ ՄԱՐՏՈՒՆԱԿ ԲԱՆԱԿ մոդելը միջազգային ասպարեզում Հայաստանին վստահելի դաշնակիցներ կշահի, իսկ մեր ժողովրդին՝ վստահություն կներշնչի սեփական ուժերի նկատմամբ, կհամախմբի ազգը կենսական ամենաառաջնահերթ օրակարգի՝ ՀՀ պաշտպանության շուրջ։
Փաշինյանական խունտան պաշտպանության բնագավառը բարձիթողի վիճակում թողնելով՝ ոչինչ չանելով, ցանկանում է մեզ անզորություն և պարտվողականություն ներարկել։ Այնինչ կան շատ ազդու միջոցներ Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու համար։ Դրանցից ամենաառաջնայինն ու կարևորը՝ աշխարհազորի կազմավորումն ու ԱԶԳ-ԲԱՆԱԿ հայկական մոդելի կառուցումն է։
Բնականաբար, 2-3 էջում անհնար ու նաև աննպատակահարմար է պարզաբանել այս ծավալուն ծրագիրն իր բոլոր մանրամասնություններով։ Կարելի է միայն ավելացնել, որ այդ 10 օրվա ընթացքում ՀՀ կառավարության, համապատասխան գերատեսչությունների և մարմինների ամբողջ անձնակազմը պետք է աշխատի օրական 15-16 ժամ։ Օգտակար կլինի հանրապետությունում 10-օրյա արտակարգ իրավիճակ հայտարարել։
Ժամանակի նկատմամբ մեզանում ընդունված անպատասխանատու վերաբերմունքը հնարավոր է փոխել միայն այդպիսի համազգային նշանակության միջոցառումներին զանգվածների ներգրավվածությամբ ու անմիջական մասնակցությամբ։ 10 օրը քիչ չէ վերը նշված հարցերը լուծելու համար։ Հենց այդպես ու միայն այդպես կարելի է հաղթահարել թմբիրը, հոգնածությունը և մեր ժողովրդին պատած անօգնականության զգացումը։
Աշխարհին հերթական անգամ զարմացնելու ժամն է։
Հ.գ. Վերջում կրկնեմ. հայե՛ր, այսօրվանից մերժեք բոլոր այն քաղաքական ուժերին, որոնց ծրագրերում բազմահազարանոց աշխարհազորի և ԱԶԳ-ԲԱՆԱԿԻ ստեղծումը բացակայում է կամ համարվում է երկրորդական-երրորդական խնդիր։ Վստահել և ընտրել կարելի է միմիայն այն ուժերից մեկին, որը կներկայացնի 10 ՕՐՈՒՄ ԱԶԳ-ԲԱՆԱԿ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ պարզ և հստակ ծրագիր, ապա հետևողականորեն ու վճռականորեն այն կյանքի կկոչի։
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Խորեն Լևոնյանն ավագ որդու հետ ջերմ լուսանկար է հրապարակելԵրևանում բախվել են Volvo-ն ու միկրոավտոբուսը. կան տուժածներՓաշինյանի քավորը «թիկունքից» հարվածո՞ւմ է հարազատ ՔՊ-ինՊուտինը Թուրքիայի նախագահին տեղեկացրել է Սոչիում եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասինԱմերիկացի սենատորները վիճել են, թե ով է ավելի շատ ատում ՊուտինինԱդրբեջանցի զինվորականները մուտք են գործել չեզոք գոտի և բռնություն գործադրել անասնապահությամբ զբաղվող խաղաղ բնակչի նկատմամբ. ՄԻՊԿուզեի ապրել 1600-ից 1700-ականներում. Սոնա ՌուբենյանԱրցախցի հովվի գերեվարումն ու սպանությունը մտնո՞ւմ է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաների մեջ. Նաիրա Զոհրաբյան Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկելՎանո Սիրադեղյանի ընտրությունն էր Հայաստան չգալը․ Խաչատուր Սուքիասյան ՔՊ-ն Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու է առաջադրելու Քրիստինե Գրիգորյանին Միրզոյանը և Թլեուբերդին ընդգծել են հայ–ղազախական հարաբերությունների զարգացման նշանակությունըՄիջուկային գործարքի շուրջը բանակցային գործընթացը դադանղ է առաջ շարժվում. Իրանի ԱԳ նախարար Պուտինի և Բայդենի զրույցը կանցկացվի տեսակոնֆերանսի ձևաչափով Նման քաղաքականությունը բիրտ հարված է Ռուսաստանի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելությանը. Արցախի ԱԳՆՆիկոլ Փաշինյանը մասնակցում է Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությանը (տեսանյութ) Բացառե՛լ հետընտրական դաշինքը ՔՊ-ի հետ. ավագանու՝ ՀՅԴ թեկնածուների և դաշինքների հայտարարությունը Արմեն Սարգսյանն ընդունել է Էդմոն ՄարուքյանինՄասիս քաղաքի 33 և 39-ամյա բնակիչները նպաստել են մի շարք անձանց պոռնկությամբ զբաղվելուն. ՔԿԱնցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ. ՊՆ«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձին որպես հանձնուք բերված սառնարանի զննությամբ հայտնաբերվել է 30 բջջային հեռախոս Ադրբեջանի զինվորականները բռնություն են գործադրել ու սպանել արցախցուն. ԱՀ ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակելԱրարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ Գոհար Ավետիսյանը հոսպիտալացվել է (լուսանկար)ՀՀ և Ղրղզստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի Արցախի Ճարտար քաղաքի գերեվարված բնակիչը սպանվել է. ԱՀ ՄԻՊ Սասուն Միքայելյանն ու ԵԿՄ-ականները ներկա են Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությանը (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ից արձագանքել են Ալեն Սիմոնյանի՝ «Լավրովի պլանի» մասին հայտարարությանը 48-ամյա Արմեն Ղազարյանը որոնվում է որպես անհետ կորած Գիտության ոլորտում տեղի կունենան աշխատավարձերի բարձրացումներ. ՓաշինյանՄեքենաների համարանիշեր էր գողացել ու բռնվել. գողոնը հայտնաբերվել է Ինստագրամյան էջում վիրավորական գրառումը` ծեծկռտուքի պատճառ. 36-ամյա երևանցուն մեղադրանք է առաջադրվել Կիպրոսը հայերի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձև է ընդունել «Տիկնիկ»․ Սիրուն Մինասի շքեղ կերպարը Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը 8 օրով կմեկնի Եգիպտոս Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Վանո Սիրադեղյանի դստեր հետՆախադպրոցական հաստատություններում մանկավարժները կընտրվեն մրցույթով. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նոր նախագիծ ՈՒՂԻՂ. Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը Կալանավորո՞ւմ, թե՞ տուգանք. ի՞նչ պատիժ կընտրի Փաշինյանը օրենքը խախտած թիմակցի համարԿարկանդակները՝ թմրանյութեր փոխանցելու միջոցՆախագահը տեղյակ չէ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման գործընթացի հիմքում ընկած քարտեզներից. «5165 շարժում» Ջրի հոսանքին հակառակ գնացող դատավորները ձեռք են բերել բարձր վարկանիշՔաղաքացիները անտեսում են մետաղական արգելապատնեշը․ կանոնախախտ անցորդներին ոչինչ չի կանգնեցնի«Կյանքի գույները». Լուիզա Ներսիսյանը՝ հմայիչ կերպարումԻլոն Մասքը Twitter-ում անցկացված հարցումների պահից ի վեր վաճառել է Tesla-ի գրեթե 11 միլիարդ դոլարի բաժնետոմսեր Ռազմական օդաչուներն իրականացնում են ուսումնավարժական թռիչքներ. ՊՆ Արցախի բնակիչը մոլորվելով հայտնվել է ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող տարածքում և գերեվարվել «Լիստվյաժնայա» հանքում 29 զոհվածների մարմիններ մնում են գետնի տակ Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողությունԱռաջարկվում է Երևանում կառուցել առևտրի կենտրոն և բնակելի թաղամաս, նաեւ երկնաքերերից կազմված գործարար կենտրոն-համալիր. Նիկոլ Փաշինյան
Ամենադիտված