Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացել Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը «Հրապարակ». Իշխանության յուրայիններից ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը «Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով «Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը «Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն «Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին» «Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում «Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց 

ՄԻՊ-ն առաջարկներ է ուղարկել ԱԺ պաշտպանության հանձնաժողով

Քաղաքական

Զինծառայողների բնակարանային ապահովման առաջարկներ է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ուղարկել ԱԺ պաշտպանության հանձնաժողով

Առաջարկները, Զինված ուժերի զինծառայողներից բացի, առանձին մասերով վերաբերում են նաև նրանց հավասարեցված անձանց, մասնավորապես՝ ԱԱԾ, Քրեակատարողական ծառայության և Ոստիկանության զորքերի ծառայողներին:

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները, Պաշտպանի աշխատակազմի զինծառայողների ու նրանց ընտանիքների իրավունքների ապահովման մասնագիտացված ստորաբաժանման մշտադիտարկումները, զորամասեր այցերը վկայում են, որ զինծառայողների բնակարանային ապահովման խնդիրը ամենից հրատապ լուծում պահանջողներից է։

Վեր են հանվել պրակտիկ և օրենսդրական խնդիրներ:  

Մասնավորապես՝

1. Տարածված է բնակարանի վարձակալության դիմաց զինծառայողներին տրամադրվող փոխհատուցման խնդիրը: Գործնականում ստացվում են մեծ թվով բողոքներ այն մասին, երբ զինծառայողը փաստացի ունի սեփական տարածք, որը, սակայն, փոքր է կամ ոչ բարվոք վիճակում և օբյեկտիվորեն հնարավոր չէ այնտեղ բնակվել։ Բայց օրենքի մեխանիկական կարգավորման պատճառով զինծառայողը փոխհատուցում չի ստանում (քանի որ գտնվում է, օրինակ, զորամասից օրենքով նախատեսված 30 կմ սահմաններում):

2. Ստացվել է այնպես, որ 20 և ավելի տարվա զինվորական ծառայության կենսագրություն ունեցող սպան ոչ միայն չունի սեփական բնակարան և բնակվում են վարձակալությամբ, այլև բնակվարձի անհամաչափ փոխհատուցման արդյունքում նույնիսկ ստիպված են լինում վճարել իրենց գրպանից՝ աշխատավարձի հաշվին:

Հարցն այն է, որ բնակարանի վարձակալության դիմաց զինծառայողներին, կախված ընտանիքի անդամների թվից և բնակության վայրից, հատկացվում է 20.000-85.000 ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցում։ Նշված գումարը հիմնականում չի բավարարում բնակարանի վարձն ամբողջությամբ վճարելու համար:

3. Բացակայում են օրենսդրական կարգավորումներն այն դեպքերի համար, երբ զինծառայողները բնակվում են զորամասից ավելի քան 30 կմ հեռավորությամբ, սակայն տարբեր օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված՝ չեն փոխում կամ չեն կարողանում փոխել իրենց բնակության վայրը (օրինակ՝ զբաղվում են գյուղատնտեսությամբ) և նախընտրում են իրենց տրանսպորտային միջոցներով ամեն օր մեկնել ծառայության վայր:

Այս դեպքում նրանք հասկանալիորեն չեն ստանում վարձակալության գումարի փոխհատուցում, սակայն, միևնույն ժամանակ, նման պայմաններ ունեցող զինծառայողների համար նախատեսված չէ որևէ այլ աջակցություն (օրինակ՝ ճանապարհածախսի հատուցման հնարավորություն):

4. Հաջորդ խնդիրը վերաբերում է մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերին: Հիփոթեքային վարկավորման ծրագիրն, ըստ էության, դրական է գնահատվում։ Գործնականում նկատվում են որոշ թերություններ, ինչի պատճառով երկար տարիներ ծառայող սպաները, ովքեր երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու մտադրություն ունեն, ծրագրից օգտվելու խնդիրների առաջ են կանգնում:

Դրա հետ մեկտեղ, գործող իրավակարգավորումներով նշված ծրագրից կարող են օգտվել միայն սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողները․

Այսինքն՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողները ներկայում զրկված են վերոնշյալ ծրագրից օգտվելու հնարավորությունից: Բացի դրանից, ծրագրից չեն կարողանալու օգտվել Ազգային անվտանգության ծառայության, Քրեակատարողական ծառայության և Ոստիկանության ծառայողները:

5. Վեր են հանվել նաև բնակարանային ապահովման հարցեր Քրեակատարողական ծառայողների վերաբերյալ։ Մասնավորապես, թեև օրենքով նրանք ունեն բնակարանային ապահովության իրավունք, ավելին՝ առանձին դեպքերում նույնիսկ գնահատվել են որպես բնակպայմանների բարելավման կարիք ունեցող, բայց փաստացի տարիներ շարունակ չի ապահովվում նրանց այդ իրավունքի իրացումը:

6. Մեծ թիվ են կազմում հերթացուցակում հաշվառված և բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող նախկին զինծառայողները։ Հարցն այն է, որ բազմաթիվ զինծառայողներ նախկինում վերցվել են բնակարանային պայմանների բարելավման հաշվառման, սակայն տարիներ շարունակ սպասում են իրենց հերթին:

Բացի դրանից, բնակարանի գնման վկայագրով տրամադրվող գումարը հիմնականում բավարար չի լինում, որպեսզի մարդիկ կարողանան ձեռք բերել նվազագույն պայմանները բավարարող բնակարան:

Արդյունքում, մարդիկ ստիպված են լինում բնակարան ձեռք բերելու համար գումար ավելացնել այլ աղբյուրներից կամ, ինչպես իրենց են ասում՝ սեփական գրպանից:

7. Օրենսդրությամբ չի նախատեսվում բնակելի տարածությամբ չապահովված և առողջության, տարիքի, երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու պատճառով զորացրված զինծառայողներին բնակարանի վարձակալության գումարի փոխհատուցման կարգավորում:

Մինչդեռ, բնակարան չունեցող, թվարկված հիմքերով ծառայությունից արձակված և ծառայողական բնակարան ստացած նախկին զինծառայողներին տրվում է այդ բնակարանում բնակվելու հնարավորություն:

8. Զինծառայողների համար կարևոր է նաև ծառայողական բնակարանները կոմունալ ենթակառուցվածքներով ապահովվելու հարցը:

Արձանագրվել են դեպքեր, երբ զինծառայողներին հատկացված ծառայողական բնակարանները չեն ունեցել բնակության համար անհրաժեշտ տարրական պայմաններ (օրինակ՝ լուսամուտ, դուռ, կոյուղի և այլն):

Ինչպես միշտ, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը չի սահմանափակվում միայն խնդիրների մատնանշմամբ, այլ ներկայացնում է նաև դրանց լուծման կոնկրետ եղանակներ: 

Ուստի, նշված խնդիրների լուծման նպատակով, մասնավորապես, անհրաժեշտ է՝

ա) նախատեսել պայմանագրային զինծառայողներին սեփականության իրավունքով ֆորմալ պատկանող բնակելի տարածություններում կամ հաշվառման վայրի բնակարաններում բնակվելու իրական հնարավորությունը պարզելու և դրանով պայմանավորված էլ վարձակալության գումարի փոխհատուցում տրամադրելու հարցը քննարկելու կառուցակարգ (մեխանիզմ)՝ անհրաժեշտության դեպքում կատարելով նաև օրենսդրական փոփոխություններ.

բ) միջոցներ ձեռնարկել պայմանագրային զինծառայողներին բնակարանի վարձակալության դիմաց հատուցվող գումարի չափերը բարձրացնելու ուղղությամբ.

գ) քննարկել 30 կիլոմետրից ավելի հեռավորությամբ բնակվող և վարձակալության գումարի փոխհատուցում չստացող անձանց բնակության վայրից մինչև զորամասից 30-րդ կիլոմետրն ընկած ճանապարհածախսի փոխհատուցում տրամադրելու հարցը.

դ) «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարել փոփոխություն և երկարաժամկետ հիփոթեկային վարկավորման պետական նպատակային ծրագրերից օգտվելու հնարավորություն նախատեսել նաև կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի պայմանագրային զինծառայողների համար.

ե) երկարաժամկետ հիփոթեկային վարկավորման պետական նպատակային ծրագրերից օգտվելու հնարավորություն նախատեսել նաև Ազգային անվտանգության ծառայության, Քրեակատարողական ծառայության և Ոստիկանության ծառայողների համար՝ ապահովելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված նրանց արտոնությունից օգտվելու հնարավորությունը.

զ) վերանայել բնակարանային հաշվառման մեջ գտնվող նախկին զինծառայողներին վկայագրվող տրամադրվող աջակցության չափը՝ փաստացի ապահովելու համար, որ նրանք կարողանան ձեռք բերել բնակության համար նվազագույն պայմաններ ունեցող բնակարան.

է) վերանայել կարգավորումները՝ նախատեսելով, որ առողջության, տարիքի, երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու պատճառով զորացրված զինծառայողները շարունակում են վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալ, եթե ՀՀ տարածքում ապահովված չեն բնակելի տարածությամբ.

ը) միջոցներ հատկացնել Պաշտպանության նախարարության հաշվեկշռում առկա բնակարանները բարեկարգելու, նոր շենքեր կառուցելու և դրանք կոմունալ ենթակառուցվածքներով ապահովելու նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպանի այս և մյուս առաջարկները պաշտոնապես կուղարկվեն Ազգային ժողով, այդ թվում՝ ոլորտային հանձնաժողովներ և խմբակցություններ, ինչպես նաև Պաշտպանության նախարարություն:

Մանրամասները տեղ են գտել նաև Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը նպատակ ուներ «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. ԱբրահամյանԿոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը Ստեղից էթալու եմ, ինձ պետք ա՞ էս երկիրը, 2 երեխա եմ մեծացնում, փողոցային առևտրի համար տուգանում են Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. Դավիթ Տոնոյան Ոսկու գինն աճել է Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ` Երևանի և մարզերի որոշ հասցեներումԿոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի ՀանրապետությանըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀՀ պետական բյուջե մուտքագրվել է ավելի քան 20 մլն ՀՀ դրամ. ԲԸՏՄԵրևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացելՄայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամըՕրվա խորհուրդ. Ապրիլի 19«Հրապարակ». Իշխանության յուրայիններից ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում«Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար)Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ ՆեթանյահուԿադիրովը «սադրանք» է անվանել Չեչնիայի ԱԻՆ ղեկավարի ձերբակալությունը Դաղստանում (տեսանյութ)Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) Ադրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Քիմ Քարդաշյանը սև բիկինիով ցուցադրել է կազմվածքը (լուսանկարներ)Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինԱյս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Գիտնականները պարզել են, թե ինչպես է առողջ ապրելակերպն ազդում ինտիմ կյանքի վրաԱնվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդինԿիմ Չեն Ընը երթևեկել է Պուտինի նվիրած ավտոմեքենայով (լուսանկար)«Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույցԹուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ)Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունըՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասինԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա ԱրթենյանՓաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ)«Ժողվարչապետը» տվեց-անցավ բոլորին. Փաշինյանի «կոմպլեքսներն» ու վախերըԵսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս ՂազարյանՔենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացնում (տեսանյութ)
Ամենադիտված