23-ամյա վարորդը Opel-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում. կա վիրավոր
Արտակարգ ՊատահարՆյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 14-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Այդ օրը, ժամը 12։20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 23-ամյա Հայկ Մանուկյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենեյով Եղեգնուտ-Երասխահուն ավտոճանապարհի 12 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։