«Ժողովուրդ». Մի շարք համայքններում Փաշինյանի նշանակածներն են ղեկավարում «Փաստ». Արդյո՞ք 350 միլիոն դրամը կապ ունի սպասվելիք ՏԻՄ ընտրությունների հետ «Հրապարակ». Ով հոգում է ծախսերը, նա էլ զբաղեցնում է լիդերի աթոռը «Ժողովուրդ». Արթիկի նախկին քաղաքապետը համայնքային բյուջեից միլիոններ է փոխանցել աներորդու ընկերությանը «Հրապարակ». Պատերազմից մեկ տարի անց կրկին քննարկում են աշխարհազորի հարցը Էրդողանն արտաքին ուժերին մեղադրել է թուրքական լիրայի անկման մեջ Կոսովոյում անհայտ անձինք կրակել են դպրոցական ավտոբուսի վրա. կան զոհեր Հայաստանի ժողովրդից մանդատ ենք ստացել՝ մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու. Փաշինյան Սյունիքի մարզպետն «ապահովագրեց» Նիկոլ Փաշինյանին Թուրքական ապրանքների ներկրման արգելքը երկարաձգելու վերաբերյալ քննարկումները դեռևս շարունակվում են․ Բաբկեն Թունյան 

Դիլիջանի նախկին քաղաքապետի՝ կաշառք ստանալու գործով նախաքննությունն ավարտվել է

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարը, 2005թ. նոյեմբերից զբաղեցնելով նշված պաշտոնը, նախապես պայմանավորվածություն  ձեռք բերելով Դիլիջանի քաղաքային համայնքի ղեկավարի աշ­խա­տակազմի ֆինանսական բաժնի պետի և Դիլիջանի քաղաքապետարանի գլխավոր աուդիտորի հետ, 2006թ. փետրվարի 28-ին հայտարարել է Դիլիջան քաղաքի Մյասնիկյան 66 հասցեում գտնվող բազմահարկ (ընդհանուր 2611.2 քմ մակերեսով) վարչական շենքի՝  շուկայականից անհա­մեմատ ցածր մեկնարկային գնով, 40 տարի ժամկետով, վար­ձակալությամբ տրամադրելու մրցույթ՝ մասնակիցների կողմից շենքի կապիտալ վերա­նո­րոգ­ման ծրագիր ներկայացնելու և իրականացնելու պարտադիր պայմանով:

Այնուհետև, Դիլիջան համայնքի ղեկավարը, հանդիսանալով համայն­քային հողամասերի վարձակալության իրավունքով տրամադրելու մրցութային հանձնա­ժողովի նախագահ, համայնքի ղեկավարի աշ­խա­տակազմի ֆինանսական բաժնի պետը՝ հանձնաժողովի անդամ, իսկ Դիլիջանի քաղաքապետարանի գլխավոր աուդիտորը՝ հանձնաժողովի քարտուղար, ի սկզբանե տեղյակ լինելով վերոնշյալ հասցեում գտնվող շինության վար­ձա­կալության համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար պարտադիր պայման հան­դիսացող կապիտալ վերանորոգման ծրագրի բացակայության մասին՝ հաստատել են նույն մրցույթի անց­կացման վերաբերյալ ձևական բնույթ կրող արձանագրութ­յու­նը, որի հիման վրա էլ 2006թ. հունիսի 28-ին նշված շինությունը, ոչ բնակելի տարածքի վար­ձակալության պայմանագրով, տարեկան 1.448.700 ՀՀ դրամով, 40 տարի վարձակալության իրավունքով հատկացվել է համայնքի ղեկավարի աշ­խա­տակազմի ֆինանսական բաժնի պետի կողմից` տվյալ մրցույթին մասնակցելու և հաղթող ճանաչվելու նպատակով, իր դստեր անունով, հիմնադրված ՍՊ ընկերությանը:

Շարունակելով իր հանցավոր գործողությունները` Դիլիջան համայնքի նախկին ղեկավարը վերոնշյալ ՍՊ ընկերության կողմից պայմա­նագրով նախատեսված վերանորոգման համար որևէ ծրագիր չներկայացնելու, ներդրում չկատարելու պայմաններում, չի վերանայել կամ լուծել համայնքի հա­մար ակնհայտ անշահավետ պայ­մաններով կնքված և մինչև 2018թ. սեպտեմբերի 6-ը գործած վարձա­կա­լության պայմանագիրը, որի արդյունքում Դիլիջան քաղաքի Մյասնիկյան 66 հաս­ցեում գտնվող շենքում առկա տարածքների տարբեր ենթավար­ձակալ­ներից նշված ժամանակահատվածում հավաքագրված ընդհանուր 69.897.673,5 ՀՀ դրամից համայնքի բյուջե է փոխանցվել ընդամենը 17.166.598,7 ՀՀ դրամ, և համայնքին պատճառվել է էական՝ ընդհանուր 46.512.486,8 ՀՀ դրամի գույ­քա­յին վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Բացի այդ, 2008-2019թթ. աշ­խա­տակազմի ֆինանսական բաժնի պետի կողմից փաստացի ղեկավարվող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն չկատարելու համար, քաղաքապետարանի գլխավոր աուդիտորի օժանդակությամբ, իր, որդու և եղբոր հաշվեհամարներին բանկային փոխանցման եղանակով Դիլիջան համայնքի նախկին ղեկավարն ստացել է ընդհանուր առանձնապես խոշոր չափերի՝ 19.002.983.6 ՀՀ դրամ կաշառք:

Նշված հաշվեհամարներին ստանալով վերոգրյալ չափով կաշառքը՝ վերջինս  դրա մի մասի ծագումը խեղաթյուրելու, տեղաշարժը և պատկանելիությունը թաքցնելու նպատակով,  առանձնապես խոշոր չափերի՝ 12.867.602,2 ՀՀ դրամն ուղղել է իր վարկային պարտավորությունների կատարմանը, իսկ 2.944.539,6 ՀՀ դրամը կանխիկացրել` այդ կերպ օրինականացնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գումարը:

Քննությամբ պարզվել է նաև, որ Դիլիջան համայնքի նախկին ղեկավարը, առանց համայնքի ավագանուն առաջարկություն ներկայացնելու և սահմանված կարգով որևէ տեսակի փաստաթղթային ձևակերպումներ  կատարելու, Դիլիջան համայնքին պատկանող և համայնքապետարանի հաշվեկշռում ընդգրկված «TLB-825-RM» մակնիշի էքսկավատորը և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը պարբերաբար, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել է իր մտերիմին՝ արտադրական կոոպերատիվի (ԱԿ) նախագահին, և իր հանցավոր գործունեությունն իրականացնելու նպատակով,   2017թ. ապրիլի 1-ին  վերջինիս հետ կնքել է ձևական բնույթ կրող համաձայնագիր՝ հիշյալ ավտոմեքենաներն ԱԿ-ի տարածքում կայանելու վերաբերյալ՝ մինչ համայնքային  ավտոպարկի կառուցումը: Սակայն ավտոպարկի կառուցումից հետո տվյալ ավտոմեքենաները չեն վերադարձրել համայնքային ավտոպարկ և մինչև 2019թ. սեպտեմբեր շարունակվել են անհատույց շահագործվել նշված ԱԿ նախագահի կողմից: Արդյունքում,  պետության, համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

Ավելին, երբ իրավապահ մարմինների կողմից  բացահայտվել է վերոնշյալ էքսկավատորը ԱԿ-ի նախագահին անհատույց հանձնելու հանգամանքը, համայնքի գույքն առանց փաստաթղթային ձևակերպման հանձնելու փաստը թաքցնելու դիտավորությամբ, Դիլիջան համայնքի նախկին ղեկավարը, 2019թ. սեպտեմբերի 30-ին հեռախոսազանգի միջոցով նախնական համաձայնության գալով նշված ԱԿ-ի նախագահի հետ, հետին ամսաթվով՝ 2019թ. սեպտեմբերի 27-ի թվագրմամբ, կազմել է պաշտոնական կեղծ փաստաթուղթ հանդիսացող պայմանագիր՝ իբր 2019թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2019թ. հոկտեմբերի 2-ը նշված էքսկավատորը նշված կոոպերատիվին օրեկան 25.000 ՀՀ դրամով վարձակալության հանձնելու վերաբերյալ:

Բացի այդ, չունենալով ընդերքօգտագործման իրավունք տրամադրելու լիազորություն և համայնքի գույքն օտարելու իրավունք, առանց համայնքի ավագանուն առաջարկություն ներկայացնելու, համայնքի նախկին ղեկավարը 2013-2016թթ. իր մտերիմի՝  ԱԿ նախագահի հետ կնքել է 4 պայմանագիր, որոնց հիման վրա՝ Աղստև գետի հունի մաքրման աշխատանքներից առաջացած շուրջ 21.205 մ/խ ավազակոպճային խառնուրդն անհատույց տրամադրել է հիշյալ կոոպերատիվին, և չի գանձվել յուրաքանչյուր խորանարդ մետրի համար նախատեսված բնօգտագործման գումարը, որի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել  է  2.226.525 ՀՀ դրամի էական վնաս, ինչպես նաև արժեզրկվել է տեղական ինքնակառավարման մարմինների հեղինակությունը:  

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Դիլիջան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է գրավը: Դիլիջանի քաղաքային համայնքի ղեկավարի աշ­խա­տակազմի ֆինանսական բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեա­կան օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդ­վա­ծի 2-րդ մասով, իսկ Դիլիջանի քաղաքապետարանի գլխավոր աուդիտորին՝ ՀՀ քրեա­կան օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդ­վա­ծի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նշված երեք անձանց վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ժողովուրդ». Մի շարք համայքններում Փաշինյանի նշանակածներն են ղեկավարում«Փաստ». Արդյո՞ք 350 միլիոն դրամը կապ ունի սպասվելիք ՏԻՄ ընտրությունների հետ«Հրապարակ». Ով հոգում է ծախսերը, նա էլ զբաղեցնում է լիդերի աթոռը«Ժողովուրդ». Արթիկի նախկին քաղաքապետը համայնքային բյուջեից միլիոններ է փոխանցել աներորդու ընկերությանը«Հրապարակ». Պատերազմից մեկ տարի անց կրկին քննարկում են աշխարհազորի հարցըԱֆղան «Մոնա Լիզան» փախել է ԻտալիաԷրդողանն արտաքին ուժերին մեղադրել է թուրքական լիրայի անկման մեջ Կոսովոյում անհայտ անձինք կրակել են դպրոցական ավտոբուսի վրա. կան զոհեր Մեզ ներկայացնող էակը բավարարվել է հիսթերիկ շարժումներով եւ հիվանդոտ հայացքներով․ Արմեն Աշոտյան Ինչ չկա հրապարակված հայտարարության մեջ. Էլիբեգովա Դերասան Ռաֆայել Երանոսյանը ՔՊ-ականների հետ հանդիպել է Արաքս համայնքի բնակիչներինԿանադայում լճի վրա սառցե ֆենոմեն է առաջացել (լուսանկարներ, տեսանյութ)Բրիտանացու համար 3D տպիչով աչք է տպվել (տեսանյութ)Ադելը բացահայտել է 45 կիլոգրամով նիհարելու գաղտնիքըԺաննա Բուտուլյանն անկեղծ լուսանկար է հրապարակելՀայաստանի ժողովրդից մանդատ ենք ստացել՝ մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու. ՓաշինյանՍյունիքի մարզպետն «ապահովագրեց» Նիկոլ ՓաշինյանինՍտորագրված հայտարարության դրույթների իրագործումը ենթադրում է Ադրբեջանի կողմից ռազմագերիների վերադարձ․ Էդմոն Մարուքյան Թուրքական ապրանքների ներկրման արգելքը երկարաձգելու վերաբերյալ քննարկումները դեռևս շարունակվում են․ Բաբկեն Թունյան Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Ալիևի և Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներըԷդուարդ Բաբայանը նոյեմբերի 28-ին քայլերթ կիրականացնի Աբովյան համայնքումԿառավարությանը փոխանցված գումարների օգտագործման հարցով հրապարակել է «Հայաստան» հիմնադրամին ուղղված հարցերը Թուրքիան Ռուսաստանին և Չինաստանին համարում է Թյուրքական պետությունների կազմակերպության «բնական անդամներ»Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Ադրբեջանի համար ավելին է, քան ռազմավարական գործընկերըՌուսաստանը կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների ռազմավարական և դաշնակցային բնույթը. Պուտինը` Փաշինյանին Սուրեն Պապիկյանը հանդիպել է Արցախի նախագահի հետ. ի՞նչ հարցեր են քննարկվելԵս հաստատում եմ Հայաստանի պատրաստակամությունը՝ բացելու խաղաղ զարգացման դարաշրջան. ՓաշինյանՆոր ընդունված եռակողմ հայտարարության մեջ տառ անգամ չկա ռազմագերիների վերադարձի մասին․միջազգայնագետ Մի «լայքի» պատմություն․ պոլիկլինիկայի տնօրենի ազատումը քաղաքական ենթատե՞քստ ունիՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետները հաջորդ շաբաթ կհավաքվեն Մոսկվայում. Պուտին Պուտինը Փաշինյանին եւ Ալիեւին ձիթենու ճյուղ է նվիրել Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի երկկողմ հանդիպումը (տեսանյութ) Հրապարակվել է Պուտինի, Ալիևի և Փաշինյանի համատեղ հայտարարության տեքստըԵրեք կարևոր բան ենք պայմանավորվել. Պուտինը՝ Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումից հետո Ադրբեջանական նոր սադրանք` ՍալոնիկումՓաշինյանը, Պուտինը և Ալիևը համատեղ հայտարարություն են հրապարակել (տեսանյութ) Թույլ մի՛ տվեք, որ մեր երկրի դեմ նոր փաստաթուղթ ստորագրվի․ «Ազատագրական շարժումը» ԱԳՆ մոտ է (տեսանյութ) Ո՞վ է հայ օլիգարխների նախանձը շարժած նորաթուխ պաշտոնյանՊուտինն առանձին հանդիպում է անցկացնում Փաշինյանի հետ. ՊեսկովՊԵԿ նախկին նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը կնշանակվի Արմավիրի մարզպետ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումն ավարտվել է, նրանք հանդես են եկել հայտարարությամբ. ՊեսկովԱդրբեջանական «SOCAR»-ը Գորիս-Կապան ավտոճանապարհին բենզալցակայան է տեղադրել (տեսանյութ) Ես չեմ հրաժարվել Հայաստանից, ուղղակի այդպես է ստացվել. Լևոն ԱրոնյանՀՀ փոխվարչապետը Արայիկ Հարությունյանի հետ քննարկել է ԼՂ անվտանգությանը վերաբերող հարցերԶելենսկու ավտոշարասյունը վթարի է ենթարկել լրագրողին (տեսանյութ)Ովքեր են Ապարանի քաղաքապետի պաշտոնի հավակնորդներըԱդրբեջանը ցույց է տալիս Հայաստանի նկատմամբ կամայական գործելու իր դիրքորոշումը․ նույնիսկ կարող են նոր պատերազմ հրահրել․ Զաքարյան Մարտական դիրքի կորստի և զինծառայողների գերեվարման դեպքի առթիվ հարուցված քրգործով կալանավորվել է ևս մեկը «Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի հավաքը՝ ուղիղ միացմամբ Սա լրիվ ձեռքերը լվացել է Արցախից․ Շարմազանովը՝ Փաշինյանի մասին
Ամենադիտված