«Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց «Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս «Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ 

Պատասխանատվության ժամանակը գալու է, չկասկածեք. Վարդանյան

Բլոգոսֆերա

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հրապարակել է Հայաստան-Թուրքիա փոխադարձ «դրական ազդակների» վերաբերյալ իր հարցն՝ ուղղված կառավարությանը և ստացված պատասխանը։ Պատգամավորը կառավարության պատասխանից հստակ եզրահանգումներ է արել։

Աղվան Վարդանյանի հայտարարությունը ստորև․

«2021թ. հոկտեմբերի 15-ին, ԱԺ նիստում, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, հարց եմ հնչեցրել Հայաստան-Թուրքիա փոխադարձ «դրական ազդակների» վերաբերյալ։ Առաջարկեցին հարցը գրավոր ուղարկել։ Ուղարկեցի ամսի 16-ին։

Ահա այն.

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ կան 2009 թվականի Ցյուրիխյան արձանագրությունները։ Կա ՀՀ Սահմանադրական դատարանի 2010թ. հունվարի 12-ի որոշումը։ ՍԴ-ն այդ որոշմամբ կարմիր գծեր է սահմանել.

Ա) Արձանագրություններով ստանձնվող փոխադարձ պարտավորությունները ունեն բացառապես երկկողմանի բնույթ և չեն կարող վերաբերել որևէ երրորդ կողմի։

Բնականաբար, խոսքը Ադրբեջանի մասին է։

Բ) Չեն կարող մեկնաբանվել ու կիրառվել այնպես, որը կհակասի ՀՀ Սահմանադրության նախաբանի դրույթներին։

Գ) Չեն կարող մեկնաբանվել ու կիրառվել այնպես, որը կհակասի Հայաստանի անկախության մասին հռչակագրի 11-րդ կետի պահանջներին։

Այն է՝ ՀՀ-ն սատար է կանգնում 1915թ. Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը։

Կրկնում եմ՝ սա ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումից քաղվածք է։

Հարցը. այս կառավարությունը կարո՞ղ է երաշխավորել, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելիս ՀՀ Սահմանադրական դատարանի հաստատած կարմիր գծերից նահանջ չի արձանագրվելու»։

Կառավարությունից ստացել եմ 19.10.2021 թվակիր հետևյալ պատասխանը.

«Հարգելի պարոն Վարդանյան,

Ի պատասխան սեպտեմբերի 16-ին ՀՀ վարչապետին ուղղված Ձեր գրավոր հարցման և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականը՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանի 2010թ․ հունվարի 12-ի ՍԴՈ-850 որոշումը առնչվում է 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխ քաղաքում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցին։ Հիշեցնենք, որ նշված արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցվել է 2018թ․ մարտի 1-ին` ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրով։

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգի առաջ մղման և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ՀՀ կառավարության մոտեցումներին, ապա տեղեկացնում ենք, որ այս հարցերն ընդգրկված են ՀՀ կառավարության 2021-2026թթ․ ծրագրում»։

Հետևություններ.

1.Նախ՝ ես հարց չեմ ուղղել վարչապետ ասվածին։ Ասել եմ՝ ենթադրում եմ՝ երկու հոգի կարող են պատասխանել։ Արտգործնախարարը այստեղ չէ, ո՞վ է երկրորդը՝ դուք որոշեք։ Դահլիճում երկրորդ չի եղել, քանզի ասել են՝ գրավոր ուղարկեք։ Խուսափեցին բանավոր պատասխանել՝ ակնհայտորեն վախենալով թուրքերին որևէ անզգույշ խոսքով նեղացնել։

2.Գրավոր պատասխանում ի՞նչ են ասում սրանք։ Ասում են՝ մեզ համար չկա Հայաստանի Հանրապետություն, չկա Սահմանադրական դատարան։ Ասում են՝ ՀՀ Սահմանադրության նախաբանը, ՍԴ այդ որոշումը մեզ համար հիմք չէ, մեզ չի վերաբերում, այդ «կարմիր գծերը» հնացած են։ Ասել է՝ այստեղ էլ պատրաստ են զիջել ու զիջել։ 

3. Ցեղասպանության վերաբերյալ կառավարության ծրագրում այս է գրված՝ «Ցեղասպանության միջազգային ճանաչումը կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճին, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին»։

Եզրակացություն. սրանք թուրքական խաղաղասիրությամբ ծանր հիվանդ են։ Այդպիսի հիվանդները չեն բուժվում։ Մեռնում են։

4. Պատասախանը ստորագրել է փոխարտգործանախարար Վահե Գևորգյանը։ Չեմ ճանաչում։ Արդյոք վաղվա զարգացումների համար նա՞ էլ, իր նախարարի նման, պատրաստ է պատասխանատվություն կիսել։

Իսկ որ պատասխանատվության ժամանակը գալու է, չկասկածեք»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար)Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ ՆեթանյահուԿադիրովը «սադրանք» է անվանել Չեչնիայի ԱԻՆ ղեկավարի ձերբակալությունը Դաղստանում (տեսանյութ)Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) Ադրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Քիմ Քարդաշյանը սև բիկինիով ցուցադրել է կազմվածքը (լուսանկարներ)Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինԱյս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Գիտնականները պարզել են, թե ինչպես է առողջ ապրելակերպն ազդում ինտիմ կյանքի վրաԱնվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդինԿիմ Չեն Ընը երթևեկել է Պուտինի նվիրած ավտոմեքենայով (լուսանկար)«Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույցԹուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ)Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունըՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասինԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա ԱրթենյանՓաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ)«Ժողվարչապետը» տվեց-անցավ բոլորին. Փաշինյանի «կոմպլեքսներն» ու վախերըԵսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս ՂազարյանՔենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացնում (տեսանյութ)Արևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՏիմատիին դատի են տվել․ պահանջում են 7 միլիոն ռուբլիՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իրանին և ԻսրայելինԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ Ռուբեն ՄելիքյանԹուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJԲրիտանացին փորձել է լազերով կուրացնել ինքնաթիռի օդաչուներին ու հայտնվել է բանտում (տեսանյութ)ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցներըՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Մեգան Ֆոքսը ցուցադրել է դեմքն առանց դիմահարդարման և շփոթեցրել երկրպագուներինԻրանում հայտարարել են, որ պատրաստ են հարվածել Իսրայելի միջուկային կենտրոններինՄԻԵԴ-ը Կիրկորովին թույլ չի տվել մուտք գործել ԼիտվաՓաշինյանն ու ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր ԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցողՎաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը․ Վոլոդին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը
Ամենադիտված