ԱՄՆ-ն և Կանադան խոստացել են Էրդողանին այլևս չմիջամտել Թուրքիայի ներքին գործերին
WorldԹուրքիայում ԱՄՆ դեսպանատունը և Կանադայի դեսպանատունը հայտարարել են ընդունող պետության օրենքներն ու կանոնակարգերը հարգելու և այդ պետության ներքին գործերին չմիջամտելու իրենց մտադրության մասին այն բանից հետո, երբ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարել էր արտաքին գործերի նախարարությանը` 10 երկրի դեսպաններին հայտարարել պերսոնա նոն գրատա:
«Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածին»,- ասվում է ԱՄՆ դիվանագիտական առաքելության Twitter-ի էջում հրապարակված հայտարարության մեջ։ Նույնանման հայտարարություն տեղադրվել է նաև Կանադայի դեսպանատան թվիթերյան էջում:
«Անադոլու» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունել է մի շարք դեսպանատների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Կանադայի հայտարարությունը Թուրքիայի ղեկավարության օրենքներն ու որոշումները հարգելու մտադրության մասին։ «Նախագահ Էրդողանը դրական է արձագանքել ԱՄՆ դեսպանատան և այլ դիվանագիտական առաքելությունների հայտարարություններին»,- ասել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը։