«Մեզ կարող էին գերի վերցնել». ռուս խաղաղապահներն ուղեկցել են Մհեր Արմենիային (տեսանյութ)
VideoՍյունիքից Երևան ոտքով եկող Մհեր Արմենիան ստիպված է եղել շարժման քայլերթը մի պահ դադարեցնել ու որոշ ճանապարհ անցնել մեքենայով։ Նրան ու գաղափարակիցներին ռուս խաղաղապահներն են ուղեկցել։
«Մենք այս հատվածը ստիպված ենք անցնել մեքենայով։ Մեզ ուղեկցում են սահմանապահները։ Այս տարածքը ունի խնդիրներ, ու չենք կարող ոտքով գնալ։ Դա բխում է առաջին հերթին մեր անվտանգությունից, որովհետև ադրբեջանցիները կարող են սադրանքների դիմել, մեզ գերի վերցնել, կամ մտքներով ինչ անցնի՝ անեն։ Այդ պատճառով մեզ հորդորեցին ռուս խաղաղապահները, ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչները՝ ասելով, որ բացառվում է այդտեղով ոտքով անցնել։ Դա կարող է իրենց կողմից պրովոկացիա դիտվի»,- ասել է Մհեր Արմենիան։
Նա նշել է, որ կշարունակեն իրենց երթը Գորիսից։