Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. Լավրով Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսել Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Շենգավիթի քննչական բաժնում անձին խոշտնգելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՔԿ Մաքսանենգ ճանապարհով Մարտիրոս Սարյանի գործեր են դուրս բերվել երկրից ՄԻՊ-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքները 

Հանրահավաքներ անցկացնելու մասին Սաղաթելյանը քաղաքապետարանին իրազեկել է նոր փաստաթղթի ստորագրման լուրից առաջ. Yerkir.am

Նոյեմբերի 9-ին Փաշինյանի կողմից հնարավոր ստորագրվելիք երկու փաստաթղթերի մասին տեղեկությունը մամուլում սպրդել է հոկտեմբերի 22-ին, այն է՝ Դաշնակցության՝ հանրահավաքների անցկացման որոշման մասին Երևանի քաղաքապետարանին իրազեկելուց ուղիղ 11 օրանց: Այս մասին Yerkir.am-ում հրապարակված հոդվածում հայտնում է Վահե Սարգսյանը:

«Հանրության որոշ շրջանակներ, այդ թվում՝ ուղղորդված կամ ուղղորդող հատվածները, այս օրերին թեժ քննարկում են ծավալել՝ հընթացս քննադատելով «Հայաստան» դաշինքին և ՀՅ Դաշնակցությանը, թե՝ ինչո՞ւ են հանրահավաքներ և բողոքի գործողություններ կազմակերպում հենց նոյեմբերի 9-10-ը, երբ, ըստ քննադատների, այդ օրերին Փաշինյանը կարող է կա՛մ արդեն ստորագրած լինել հերթական դավաճանական փաստաթուղթը, կա՛մ ստորագրելիս լինել, և, կրկին ըստ քննադատների, նշյալ հանրահավաքները կամ ընդվզումները հնարավոր է խիստ ուշացած լինեն: Ոմանք էլ, հավանաբար ուղղորդվելով համապատասխան շրջանակների կողմից և փորձելով ավելի դրամատիկ գույներ հաղորդել իրենց քարոզչությանը, հայտարարում են, թե ընդդիմությունն իբր դիտավորյալ է այդ օրերին կազմակերպում հանրահավաքները, որպեսզի չվնասի Փաշինյանին:  

Վերոնշյալ քննարկումներին, քննադատություններին և անհիմն դատողություններին մեկընդմիշտ վերջ տալու համար ստորև ներկայացնում ենք փաստերի հաջորդականությունը:

Եվ այսպես՝ «Հայաստան» դաշինքը՝ ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի միջոցով, նոյեմբերի 9-10-ին տեղի ունենալիք հանրահավաքների մասին համապատասխան իրազեկում է ուղարկել քաղաքապետարան, ուշադրություն՝ հոկտեմբերի 11-ին և 14-ին (Երևանի քաղաքապետարանի՝ այդ մասին փաստող որոշումը տե՛ս ստորև): Երկրորդ անգամ իրազեկման անհրաժեշտությունն առաջացել է քաղաքապետարանի որոշ նկատառումների և, դրանով պայմանավորված, իրազեկման մեջ որոշ լրացումներ կատարելու բերումով (տե՛ս ստորև բերված Հ. 172 արձանագրությունը):

Արդյունքում՝ հոկտեմբերի 18-ին Երևանի քաղաքապետարանն իր որոշմամբ ի գիտություն է ընդունել Իշխան Սաղաթելյանի իրազեկումը նոյեմբերի 9-ին և 10-ին՝ ժամը 18.00-20.30-ը, Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելու մասին (Երևանի քաղաքապետարանի՝ այդ մասին փաստող արձանագրությունը և որոշումը տե՛ս ստորև):

Միջանկյալ նշենք զավեշտալի մեկ փաստ. ՀՀ ոստիկանությունը, Երևան քաղաքի վարչության պետի համապատասխան գրությամբ, սահմանափակել է նշյալ հանրահավաքների ժամանակ երթերի իրականացումը պետական մարմինների, մասնավորապես՝ որոշ օբյեկտների հարակից տարածքներով: Բնականաբար, խոսքը կառավարության շենքի և այնտեղ ահուդողով նստած անձի հերթական խայտառակ հրամանի մասին է:

Ինչևէ: Վերադառնալով խնդրին՝ փաստենք, որ նոյեմբերի 9-ին Փաշինյանի կողմից հնարավոր ստորագրվելիք երկու փաստաթղթերի մասին տեղեկությունը մամուլում սպրդեց, կրկին ուշադրություն, հոկտեմբերի 22-ին, այն է՝ Դաշնակցության՝ հանրահավաքների անցկացման որոշման մասին Երևանի քաղաքապետարանին իրազեկելուց ուղիղ 11 օրանց:

Ի՞նչ է ստացվում. «Հայաստան» դաշինքը նշված օրերին հանրահավաքներ իրականացնելու որոշում է կայացրել ոչ թե նշված դավադիր և գաղտնի հերթական փաստաթղթերի՝ Փաշինյանի կողմից հնարավոր ստորագրման տեղեկությունների սփռման պատճառով՝ դրանով, իբր, փորձելով կանխել այդ ամենը, այլ հանրավաքներն ընդամենը ընդդիմության՝ փողոցային պայքարի վերսկսումն ազդարարելու նպատակ են ունեցել, իսկ նշված օրերը, բնականաբար, ընտրվել են դավադիր հայտարարության մեկամյա տարելիցի կապակցությամբ:

Ահա ողջ իրողությունը: Եթե, այս ամենով հանդերձ, որոշ շրջանակներ վերստին շարունակեն ինչ-ինչ դավադրություններ փնտրել Դաշինքի՝ նշված օրերին հանրահավաքներ իրականացնելու մեջ, ապա դրանով պարզապես կընդգծեն սեփական դավադիր կեցվածքը և կխոստովանեն Փաշինյանի հայրենակործան ռեժիմին ուղղակի կամ անուղղակի ծառայելու՝ նույնչափ դավադիր մղումների մասին:

Հ.Գ. Վերոնշյալը բոլորովին չի նշանակում, որ «Հայաստան» դաշինքը մինչ նոյեմբերի 9-ը որևէ քայլ չի ձեռնարկելու Փաշինյանի հնարավոր նոր դավադրություններն ամեն գնով կանխելու համար և սահմանափակվելու է արդեն իսկ հայտարարված օրերին հանրահավաքների անցկացմամբ: Բնականաբար, Դաշինքը ոչ միայն մեկը մյուսին որևէ կերպ չի հակադրում, այլև ճիշտ հակառակը՝ դրանք, ըստ Դաշինքի ներկայացուցիչների բազմաթիվ հայտարարությունների, փոխլրացնում են միմյանց (տե՛ս ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի՝ այդ առիթով տրված հատուկ պարզաբանումը՝ «Այդ ամենը չի նշանակում, որ մինչև նոյեմբերի 9-ը ոչինչ չենք անելու» վերտառությամբ)»,- նշված է հրապարակման մեջ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստըՀարկերի վճարումը հեշտացնելու փոփոխություններ են սահմանվելԱԳՆ-ն Միրզոյանի՝ Սաուդյան Արաբիայի Թագավորություն այցը պատմական է որակել Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանումՄարդիկ վիրավորված են, որ իրենց ապրած կյանքը բաժանում եք իրական Հայաստանի և պատմական Հայաստանի միջևԴավիթ Տոնոյանի դեմ գործը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է․ փաստաբաններՀնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառովԻսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Մենք մահապարտներ ենք, ժողովուրդ, պատրաստ ենք մեռնելու, բայց պիտի գաք մեր հետևից. հստակ պիտի խոսելՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու վերաբերյալ ԱՆ պարզաբանումըԱմոթ է․ հայ պատանդները մինչ այսօր Բաքվում են, ՀՀ-ին առաջին հերթին ներքին կայունություն է պետք․ ԱդոնցՆախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. ԼավրովՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրըԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Վարդանաշենցիկ փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներինՀայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. ԼավրովՇենգավիթի քննչական բաժնում անձին խոշտնգելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՔԿՄաքսանենգ ճանապարհով Մարտիրոս Սարյանի գործեր են դուրս բերվել երկրիցԻրանը «անհապաղ պատասխան չի տալու» Իսրայելին. ReutersՋաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ՄԻՊ-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասինՕտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացելՄբապեն վերջնական որոշում է կայացրել ՊՍԺ-ում իր ապագայի վերաբերյալԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊՇենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքներըԱդրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանումՄեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել ԶելենսկիինՊետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.amԱլիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանումՎարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանըԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Ռուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. անձնակազմի անդամներից մեկը կորել է (լուսանկարներ, տեսանյութ)«Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ. անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի»Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանՀայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են․ ԱՆ35-ամյա կապանցին սպանել էր համերկրացուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկումԹքեմ Նիկոլի առաջ․ ի՞նչ ճանճ ձկան վրա․ քաղաքացի Տարադրամի փոխարժեքները ապրիլի 19-ինՈՒՂԻՂ․ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանում պատասխանում է Ադրբեջանի մեղադրանքներինՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն. ֆեյսբուքում իր հասցեին սպառնալիքներ են հնչեցրել
Ամենադիտված