Սիրիայում անհայտ անձինք փորձել են պայթեցնել ռուսական ռազմական ավտոշարասյունը
WorldՍիրիայում ինքնաշեն պայթուցիկ սարք է գործի դրվել ռուս զինվորականների շարասյան դիմաց, հայտարարել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, կոնտրադմիրալ Վադիմ Կուլիտը, գրում է РИА Новости-ն։
Ռումբը պայթել է առավոտյան ժամը 08:55-ին` պարեկության ժամանակ: Ռուս զինծառայողները ընթանում էին Դարաա նահանգում գտնվող Ում ալ-Մաատեն բնակավայրի M-5 մայրուղով։ «Շարասյան առջևի մեքենայի դիմաց գործարկվել է ինքնաշեն պայթուցիկ սարք»,- ընդգծել է Կուլիտը։
Ինչպես նշել են զինվորականները, ռուսական ռազմական շարասյունը պայթեցնելու փորձն անհաջող է անցել։ Ոչ մի վնաս չի հասցվել: