Մարդը 1-2 օր մնում է տանը, չգիտի, ինչ անի. Սուքիասյան
ՀասարակությունՀՀ ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գնահատմամբ՝ քաղաքակիրթ աշխարհի հետ ոչ մի կոմունիկացիա չի ստացվում այն օրերին, որոնք հանգստյան են Հայաստանում, այսպիսով պատգամավորը կողմ է Ամանորին ոչ աշխատանքային օրերը կրճատելու նախագծին: Սուքիասյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը:
«Քաղաքակիրթ աշխարհի հետ ոչ մի կոմունիկացիա չի ստացվում այս օրերին, որոնք հանգստի օր են եղել Հայաստանում: Մենք դրանով շատ մեծ կորուստներ ենք ունենում»,-ասաց Խաչատուր Սուքիասյանը:
Ըստ Սուքիասյանի՝ օրենքի ընդունումից անմիջապես հետո արդյունք չի լինի, դա կզգացվի տարիների ընթացքում: «Կրթված մարդիկ, որոնք հասկանում են տնտեսագիտությունից, պատկերացում են բիզնեսը, արտաքին աշխարհը, սոցիալական խնդիրը, շատ վատ պատկերացում են ունենալու այսօրվա ԱԺ-ի մեր քննարկումներից: Մարդը 1-2 օր մնում է տանը, չգիտի, ինչ անի: 7 օրով մնում էին տանը, ոչ մի համակարգ չէր գործում»,-ասաց պատգամավորը: