Ռուբինյանն ուրացավ նաև իր հոր պայքարը՝ հանուն Արցախի. Գեղամ Մանուկյան
ՔաղաքականԴավաճանաություն արտաբերած բառիս համար, չգիտեմ ինչու, Ռուբեն Ռուբինյանն իրեն վատ զգաց՝ ուրանալով նաև իր հոր՝ Կարապետ Ռուբինյանի պայքարը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով նրան, որ անվտանգության աշխատակիցները իր ելույթի ընթացքում ամբիոնից բռնի ուժով իջեցրին իրեն:
Պատգամավորն այն կարծիքին է, որ նման բան անելու իրավունք չունեն, սակայն դա, ինչպես նշեց Գեղամ Մանուկյանը, նրանց համար այլևս սովորական է դարձել: