Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել անմիջապես Վարանդայի օդանավակայանում (լուսանկարներ)
ԼուսանկարներԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել անմիջապես Վարանդայի օդանավակայանում, որտեղ նրան դիմավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում են ադրբեջանական ԶԼՄ֊ները։ Ինչպես հայտնել ենք, երկու երկրների ղեկավարները կտրել են կարմիր ժապավենը՝ պաշտոնապես բացելով Վարանդայի օդանավակայանը։
Աղբյուրը նշում է, որ այցի ընթացքում Էրդողանն ու Ալիևը կմասնակցեն նաև Կովսականի «Սմարթ գյուղատնտեսական պարկի» հիմնարկեքի արարողությանը, որը կառուցվելու է Թուրքիայի աջակցությամբ։
Բացի այդ՝ նրանց ներկայությամբ մեկնարկ կտրվի Ահմեթբեյլի-Հորադիզ-Մինջիվան-Աղբենդ և Ահմեթբեյլի-Վարանդա-Շուշի ճանապարհի շինարարությանը։