ՀԻՄԱ․ Կիրանց-Ոսկեպար ճանապարհն՝ այս պահին. պայքարը շարունակվում է ՈՒՂԻՂ․ Գյուղապետը ներկայացնում է Տավուշում տիրող իրավիճակը Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր Անհուսալի ճանկերից` ասել է թե սրտի տրոմբից, ինձ փրկեցին. Զառա Արամյան Դիզայներ Արամ Նիկոլյանը Տավուշում է. միացել է հայրենիքի պաշտպանությանը (տեսանյութ) Գործ ունենք ոչ թե սահմանազատման, այլ միակողմանի զիջումների հետ. դեմ ենք դրան. «Բարձունք» կրթական շարժում Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել է բնակիչների ուղղությամբ, երկու հոգի լուրջ վնասվածք է ստացել (տեսանյութ) ՀԻՄԱ. Կիրանցում իրավիճակը սրված է, ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը 

Մեկ ամսվա զինծառայող Գևորգն ընկավ պատերազմում՝ կյանքը զոհաբերելով հայրենիքին. ի հիշատակ հերոսի մահվան տարելիցի` Երևանում հուշաքար և հուշաղբյուր բացվեց

Հասարակություն

Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան 98/8  հասցեում բացվեց հուշարձան և հուշաղբյուր՝ ի հիշատակ  Արցախյան 44-օրյա պատերազմում անձնվիրաբար կյանքը զոհաբերած 21-ամյա Գևորգ Կարապետյանի։ Հուշաքարի բացման օրը պատահական չէր ընտրված ... շուրջ մեկ տարի այս օրը, Գևորգն անմահացավ և բռնեց հավերժի ճամփան։

Հուշաքարի բացման մեկնարկը տրվեց օծման արարողությամբ ու տերունական աղոթքով։ Երգով ու ասմունքով հանդես եկան համայնքի երեխաները։ Ներկաները չէին կարողանում զսպել իրենց արցունքները, որոնք ոչ միայն տխրության էին, այլև հպարտության: Նրանք իրենց շնորհակալությունը հայտնեցին հերոսին՝ ծաղիկներ խոնարհելով հուշաքարին:

Զինկոմիսարիատի ներկայացուցիչը պատվոգիր հանձնեց հերոսածին հորը՝ Գեղամ Կարապետյանին, և հայտարարեց. «Տրվում է Գևորգին՝ հայրենիքի համար անձնվիրությամբ ու հերոսաբար մարտնչելու համար»:

Հուզիչ ելույթով հանդես եկավ ներկաներից մեկը՝ շնորհակալություն հայտնելով պատերազմում քաջաբար զոհվածներին ու նրանց ծնողներին. «Ցավը բոլորիս միավորեց: Մայրը ծնեց ու սնեց իր որդուն, հայրն էլ մայր հողին հանձնեց իր որդուն: Հերոսների արյան գնով մենք կանք ու ապրում ենք: Խոնարհումս հերոսածին մայրերին, հանձինս Ձեզ՝ տիկին Հասմիկ ջան»,- ասաց նա:

Այնուհետև ներկաները հերթով ջուր խմեցին ցայտաղբյուրից՝ նշելով, որ այս վայրը դառնալու է սրբատեղի և ամեն անգամ այդտեղից ջուր խմելիս հիշելու են Գևորգին ու նահատակված մեր բոլոր արծիվ տղաներին: Ապա շարժվեցին Եռաբլուր՝ հերոսների շիրիմներին խնկարկելու ու ծաղիկներ խոնարհելու։

Գևորգ Գեղամի Կարապետյանը ծնվել է 1999թ. հուլիսի 10-ին։ Սովորել է Վ. Համբարձումյանի անվան թիվ 12  դպրոցում, այնուհետև Հայաստանի մանկավարժական համալսարանում, ապա՝ Ավիաուսումնական կենտրոնում, ապագա կարգավորող էր (դիսպետչեր)։  2020 թվականի օգոստոսի 13-ին զորակոչվել է ծառայության՝ հայրենիքի առջև պարտքը կատարելու։ Ծառայել է Խոջալուում։ Մեկ ամսվա զինծառայող էր, երբ սեպտեմբերի 27-ին սկսել է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը, որը պիտի հազարավոր կյանքեր խլեր: Գևորգն ու ծառայակից ընկերները տեղափոխվել են տեղից տեղ, այնուհետև թշնամու դեմ մարտնչել Վարանդայում (Ֆիզուլի)։ Վերջին զանգը Գևորգից ծնողները ստացել են հոկտեմբերի 23-ին, իսկ ահա հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել չարաբաստիկ դեպքը․․․ թշնամու հարվածին զոհ է գնացել նաև Գևորգը։ 

Արցախի նախագահի հրամանագրով Գևորգը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով, պարգևատրվել է նաև Մանկավարժական համալսարանի կողմից:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Սթրեսային վիճակում գտնվող երեխաների հետ աշխատանքն այլ առանձնահատկություն ունի». Արաքսիա ՍվաջյանՇարժական պատվաստումային խմբերի միջոցով մարզերում կիրականացվեն կարմրուկի դեմ պատվաստումներ. ԱՆԷդ Երկրապահ կոչեցյալը երկրորդ անգամ ա մարդկանց վրաերթի ենթարկում ու ազատ ման ա գալիս. Դանիելյան (տեսանյութ)Սպասում ենք Երևան-Սևան ճանապարհը բացվի, որ գնանք միանանք Կիրանցի մեր հայրենակիցներին. Ակցիայի մասնակից Անվստահություն․ եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ հայտարարությունԷս ի՞նչ նոր փորձության առաջ եք կանգնեցնում ժողովրդին, ի՞նչ հատվածական սահմանազատում. Ռուստամյան (տեսանյութ)ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Պետական քաղաքականությունն ուղղված է դպրոց-բուհ-գիտություն կապի ամրապնդմանը. Ժաննա ԱնդրեասյանԻնձ համար Հայաստանի սահմանն այնտեղ է, որտեղ կարող է կանգնել հայ զինվորը. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀԻՄԱ․ Կիրանց-Ոսկեպար ճանապարհն՝ այս պահին. պայքարը շարունակվում է Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանըԵս հրաժարական չեմ տալու. Կիրանցի վարչական ղեկավար (տեսանյութ)Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ Մենք ունենք գիտության ոլորտի ֆինանսավորման ծավալային ահռելի աճ. ԱԺ փոխնախագահԵս չեմ ասել, որ Ոսկեպարում ադրբեջանական դրոշ կա, ինչպես տարածվել է լրատվականներով. Բագրատ ՍրբազանԱԺ հանձնաժողովը քննարկում է ընդդիմության ներկայացրած նախագիծը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մասինՆոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան Աբրահամյան Պահանջ ներկայացրեք Բաքվին, ասեք դուրս եկեք Ջերմուկից, Ջողազի ջրամբարից, հետո արեք դելիմիտացիա (տեսանյութ)Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է ՀայաստանինԲագրատ Սրբազանի դեմ խոսացողները պատրաստվում են ապրիլի 24-ի իրենց ՆԱՄԱԶԻՆ․ Կարեն Քոչարյան Ո՞վ է իրավունք տվել Տավուշում սահմանազատում իրականացնել ու ՀՀ ԶՈՒ-ն վերատեղակալե՞լ. Արթուր ԽաչատրյանՈՒՂԻՂ․ Գյուղապետը ներկայացնում է Տավուշում տիրող իրավիճակըԹշնամին Փաշինյանն է, ամեն ժամ ստորացնում է մեր ժողովրդին, փող էլ է ստացել հաստատ. սևանցի (տեսանյութ) Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար Սահմանազատման գործընթացն այսօրվանից մեկնարկել է. Կիրանցի վարչական ղեկավար (տեսանյութ) ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան Կիրանցում դասադուլ է2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. ԴավթյանԻշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ ԲյուրոԱպարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավորՔաղաքացիները բացեցին ավտոճանապարհըՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանովՈւկրաինան հաղթելու հնարավորություն է ստացել. ԶելենսկիԱնհուսալի ճանկերից` ասել է թե սրտի տրոմբից, ինձ փրկեցին. Զառա Արամյան Մինչև այսօր չունենք Արցախի ցեղասպանությունը վկայող փաստաթուղթ. Գեղամ Ստեփանյան (տեսանյութ) Եթե էսի մնաց, Ալիևի բոլոր ցանկությունները կատարվելու են, մեր խնդիրը այս իշխանությունից ազատվելն է (տեսանյութ)Դիզայներ Արամ Նիկոլյանը Տավուշում է. միացել է հայրենիքի պաշտպանությանը (տեսանյութ)ՀԻՄԱ․ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստԱդրինե Ղուկասյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորԺողովուրդ, ոչ մի կուսակցության խաղ մի խաղացեք, հելեք, կանգնեք, մեր հող ու ջրի պայքարն ա էսօրԳործ ունենք ոչ թե սահմանազատման, այլ միակողմանի զիջումների հետ. դեմ ենք դրան. «Բարձունք» կրթական շարժումԵթե պետք ա մեռնենք, թող մեռնենք, միայն պատերազմն ա ելքը, հայ ժողովուրդը պատերազմից չի վախենում (տեսանյութ) Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է զանգվածաբար տարածվող հաղորդագրությունների վերաբերյալԿապանի Սպանդարյան փողոցում փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներՌուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս ՍոֆիանոպուլոսինՆոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել է բնակիչների ուղղությամբ, երկու հոգի լուրջ վնասվածք է ստացել (տեսանյութ) Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու ՀԻՄԱ. Կիրանցում իրավիճակը սրված է, ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհըԿսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում
Ամենադիտված