Մեզ ռևանշիստ մեկ էլ Ալիևն է անվանում. Արծվիկ Մինասյանը՝ Վիգեն Խաչատրյանին
ՔաղաքականՎիգեն Խաչատրյանը քիչ առաջ այս ամբիոնից ռևանշիստներ անվանեց։ Զարմանալի զուգադիպությամբ մեզ ռևանշիստ մեկ էլ Ալիևն է անվանում։ ԱԺ-ում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Մի հարապարակում կա Վիգեն Խաչատրյանի հետ կապված, որ ասում է՝ շատ վտանգավոր է Հայաստանն առանց Արցախի ապագա չունի թեզը։ Գերնպատակը Հայաստանն է, ոչ թե Արցախը։ Խնդիրը պետք է լինի՝ այդ մարդիկ Ադրբեջանի ներսում վտանգված են, թե ոչ։ Այս միտքը տարիներ շարունակ մեկ էլ ադրբեջանցիներն են արտաբերել, երբ Ալիևները փորձում էին համոզել, որ ինչ է եղել, արցախցիները մեր երկրի ներսում կարող են խաղաղ ապրել, գոյակցել, ինչի եք պահանջ դնում Արցախի անջատման, Հայաստանի հետ Արցախի միավորման։ Զարմանալի չէ՞ այս մտքի կրկնությունը»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Վերջինս ընդգծեց՝ պատագամավորները ներկայացնում են ժողովրդին, և գործընկերներին կոչ արեց իրենց բառապաշարում չօգտագործել բառեր, որ թշնամին հետագայում կարողանա օգտվել այդ բառապաշարից։
«Փորձենք զսպված լինել, փորձենք շարժվել հայրենիքի ու հայ ժողովրդի շահերով»,-նշեց Արծվիկ Մինասյանը։