ՊՆ զորամասերից մեկում կրակի կառավարման վարժանքներ են անցկացվել
ՀասարակությունԶինծառայողների կրակի վարման հմտությունները կատարելագործելու նպատակով N զորամասի հրաձգարանում հոկտեմբերի 26-ին անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ և կատարել կրակային վարժություններ` դիրքերի փոփոխմամբ։