Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանին. «Հրապարակ» «Հրապարակ». Մինչդեռ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» «Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» «Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» Երևի կմնանք մինչև լուսաբաց ու էստեղից կշարժվենք Ոսկեպար․ ակցիայի մասնակիցներ Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին 

Սյունիքում համայնքային հողամասերը վարձակալության հանձնելու 3 գործով 41մլն դրամի վնաս է վերականգնվել. Դատախազություն

Սյունիքի մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացված լայնածավալ ուսումնասիրությունների հիման վրա նախապատրաստված նյութերով մարզի բնակավայրերի վարչական տարածքներում  բջջային կապի ծածկույթ ապահովող ալեհավաք կայանների տեղադրման համար համայնքային, պետական սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության, ենթավարձակալության հանձնելու գործընթացում կոռուպցիոն հնարավոր չարաշահումների փաստերով մարզի դատախազությունում և ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային ստորաբաժանումներում հարուցվել է ընդհանուր 25 քրեական գործ՝ մարզի ներկայիս խոշորացված համայնքների 22 բնակավայրերի (նախկինում համայնքների) վերաբերյալ: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:

«Ալեհավաք կայանների տեղադրման և շահագործման շրջանակներում համայնքների ղեկավարների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ կամ լիազորությունների անցմամբ, օրենսդրության պահանջների խախտմամբ համայնքապատկան հողամասերն իրենց մերձավորների կամ ենթակաների օժանդակությամբ ենթավարձակալության հանձնելու, այդ կերպ իրենց ընտանիքների համար խոշոր չափերով շահույթներ ապահովելու և համայնքներին ֆինանսական այդ աղբյուրից օգտվելու հնարավորությունից զրկելու, հետագայում օրենսդրության պահաննջերի խախտումները վերացնելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել 13 անձ՝ բոլորն էլ նախկին համայնքների ղեկավարներ:

Քրեական գործերով նախաքննության ընթացքում մի շարք նախկին համայնքների (մասնավորապես, ներկայիս Տաթև խոշորացված համայնքի Հարժիս, Սիսիան խոշորացված համայնքի Դարբաս, Բնունիս, Լոր, Թանահատ բնակավայրերի) ղեկավարների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է հանցագործության դեպքի բացակայության կամ հանցագործության կատարման վաղեմության ժամկետն անցնելու, համաներում կիրառելու, կամ գործուն զղջալու հիմքերով: Իսկ Սիսիան խոշորացված համայնքի Աղիտու և Ախլաթյան բնակավայրերի (նախկին համայնքների) նախկին ղեկավարների դեպքում քրեական հետապնդում չի իրականացվել մահվան, Կապան համայնքի նախկին ղեկավարի դեպքում՝ հանցակազմի բացակայության հիմքերով:

7 քրեական գործ 7 անձի, մասնավորապես Գորայք, Վաղատին, Նժդեհ, Շաքի, Արևիս, Սառնակունք և Բռնակոթ նախկին համայնքների ղեկավարների վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Դրանցից 5-ով կայացվել են դատական ակտեր, որոնցից երեքով անձինք դատապարտվել են ազատազրկման՝ որոշակի ժամկետներով զրկվելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից: Նրանց նկատմամբ կիրառվել է համաներում: Իսկ երկուսի պարագայում դատարանում քրեական գործի վարույթը կարճվել է՝ մի դեպքում համաներման ակտ կիրառելու, մյուս դեպքում հանցագործության վաղեմության ժամկետն անցնելու ոչ արդարացնող հիմքերով:

Այն դեպքերում, երբ համայնքներին պատճառված վնասները չեն վերականգնվել կամ վերականգնվել են մասնակի, դատական ակտերն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մարզի դատախազության կողմից համայնքների ներկայիս ղեկավարին նախագուշացվում է այդ նպատակով քաղաքացիական հայց հարուցելու անհրաժեշտության մասին։

Քննությունների արդյունքում պարզված՝ համայնքներին պատճառված ընդհանուր նախնական վնասը կազմել է շուրջ 95.5մլն ՀՀ դրամ: Տարված աշխատանքների արդյունքում դրանից վերականգնվել է շուրջ  41մլն ՀՀ դրամը: Միջոցներ են ձեռնարկվում վնասների մնացած մասը ևս վերականգնելու ուղղությամբ:

Համայնքներից 13-ի պարագայում լուծվել են հանցավոր գործարքների միջոցով կնքված վարձակալության և վարձակալների կողմից հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերությունների հետ կնքված ենթավարձակալության պայմանագրերը: Հողերի նպատակային նշանակությունը փոխելու պարագայում կիրականացվի համայնքների և հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերությունների միջև վարձակալության նոր պայմանագրերի կնքման գործընթաց, ինչով լիարժեք կվերականգնվեն մարզի բնակավայրերի, համայնքների խախտված իրավունքները»,- նշված է հաղորդագրությունում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանին. «Հրապարակ»«Հրապարակ». Մինչդեռ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելումՈսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախվածՍամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ըՄայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Երևի կմնանք մինչև լուսաբաց ու էստեղից կշարժվենք Ոսկեպար․ ակցիայի մասնակիցներԻնչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներինԵրկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն Ազիզյան «Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ)Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ (տեսանյութ) Տպավորություն է, որ ազգային դիմագիծն արմատապես փոխելուն ուղղված գործընթաց է մեկնարկել․ Արման ՄելիքյանՉորս գյուղ իրական Հայաստանից դարձավ պատմական Հայաստան․ պատմաբանԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ)Կա՞ն մարդիկ, ովքեր ցանկանում են ապրել այնպիսի Հայաստանում, որտեղ չեն ընդունում պատմական Հայաստանը․ ԽոջաբաղյանՈսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել․ Ոսկան Սարգսյան Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները պահանջում են հանդիպում Տավուշի մարզպետի հետԷդգար Ղազարյանը և Արթուր Խաչիկյանը հավաք են հրավիրումԱրցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից «Հարգարժան հազարապետ՝ այն է վարչապետ Նիկոլ»․ Զառ դպրոցի հրավերը` Փաշինյանին (տեսանյութ)Բաղանիսցիները բողոքի ակցիա են իրականացնում․ փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Լյուբով Ուսպենսկայան դիմել է բժիշկներին սրտի հետ կապված խնդիրների պատճառովՕտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացինԲաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնումԺողովուրդը երբեք ոտքի չի կանգնի, եթե չլինի առաջնորդություն․ Դավիթ Անանյան (տեսանյութ)Տիգրան Ավինյանի «ռեյդը» երևանցիների դեմԺամանակին 800 հեկտարի համար վայնասուն բարձրացնողները Տավուշի չորս գյուղերը թղթի վրա հանձնում են թշնամուն․ Թագուհի ՄելքոնյանՀայաստանում ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ». Ավետ ԱդոնցՓաշինյանը ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանըՄահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Կլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է»«Առաջընթացն էական է, քանի որ ունի ամուր լեգիտիմ հիմքեր»․ Արսեն ԹորոսյանԲոլթոն-Փաշինյան-Մուր ծրագիրն՝ ընդդեմ ԻրանիԱվետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․»Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ Պարոնայք սպանե՛ր, եթե մտածում եք, որ սրանով Հայաստանը պաշտպանում եք, հանցակից եք դառնում․ Վարուժան Գեղամյան (տեսանյութ)Կառավարությունը, փաստորեն, ավելի է շրջապատում մեր գյուղերն ադրբեջանական զորքով․ ԹաթոյանՎահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց ՌԴ-ն՝ ՀՀ անվտանգության միակ գարանտ. Արևմուտքի հեղինակավոր պարբերականների «անկեղծացումը»Իրանի դեսպանն անդրադարձել է Ադրբեջանում իսրայելական բազաների առկայության մասին տեղեկությանը (տեսանյութ)Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՌուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը․ ապրիլի սկզբից արգելվել է հորս հետ ցանկացած շփումԱՄՆ–ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմՀՀ քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ, Հայաստանի և ՌԴ–ի հարաբերություններում կան որոշ խնդիրներ․ Միրզոյան Բայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումիցՀայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (տեսանյութ) Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել
Ամենադիտված