«Չստացված նկար». Իննա Խոջամիրյանը ցուցադրել է սլացիկ ոտքերը (լուսանկարներ)
ԼուսանկարներԴերասանուհի Իննա Խոջամիրյանը կարճ զգեստով ցուցադրել է սլացիկ ոտքերը: Համապատասխան լուսանկարները հրապարակվել են դերասանուհու Ինստագրամի էջում:
Կադրերում Իննան կեցվածքներ է ընդունել ծառերի ֆոնին և կրում է վարդագույն զգեստ ու բաց կապույտ բարձրակրունկներ: Երիտասարդ գեղեցկուհու կերպարն ամբողջացրել են վզնոցն ու նուրբ դիմահարդարումը:
«Չստացված նկար` ստացված իրականության մասին: Առանց շտկումների, առանց հավելումների, առանց ավելորդության...Այն, ինչ կա ներսումդ...
Ժպտա, անցիր առաջ!!!
Բարի գիշեր»,- ֆոտոշարքին կից գրել է դերասանուհին: