Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում մեկ րոպե լռությամբ հարգեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը:
Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովի հերթական նստաշրջանի կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ ահաբեկչական հարձակում տեղի ունեցավ կառավարության անդամների ներկայությամբ։
Ոճրագործության զոհ դարձան ՀՀ ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, պատգամավոր Արմենակ Արմենակյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը, 8 մարդ վիրավորվել է, իսկ 91-ը՝ գերեվարվել։