Շքեղ մեքենա չունեմ, բայց ուզում եմ հասկանալ՝ Ձեր խոսքը Ձեր սեկտորի՞ն էլ է վերաբերում. Վարդևանյանը՝ Վարդանյանին
Տեսանյութեր«Ես շքեղ ավտոմեքենա ունենալու հետ խնդիր չունեմ, դղյակ ունենալու հանգամանքի հետ խնդիր չունեմ, խնդիր պետք է լինի այն ժամանակ, եթե դա ապօրինի ճանապարհով է ձեռբերվել: Ուզում եմ հասկանալ՝ Ձեր խոսքը Ձեր սեկտորի՞ն էլ է վերաբերում»: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ-ի նիստում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Վլադիմիր Վարդանյանին: