Չէի ուզենա, որ նոր պատերազմի դեպքում էլի ասեինք՝ օդը պաշտպանված չի. Արամ Սարգսյան (տեսանյութ) Մաղթենք ինքներս մեզ ուժեղ լինել, մինչև նորից իրավունք ձեռք բերենք բանակ ունենալու 2020-ի նոյեմբերի 9-ից մինչ օրս հայկական բանակում զոհվել է 43 զինծառայող «Էս տղերքին ասեցի, որ իրենք չեն պարտվել, որ թուրքը նույն ոչխարն ա, իրենք նույն առյուծը». Արթուր Ղազինյան Աղոթենք մեր բանակի համար, եկե՛ք զորավիգ կանգնենք մեր բանակին․ Արամ Ա Արարատ Միրզոյանը 29 միլիոն դրամ արժողությամբ կահույքի հավաքածու չի գնել. ԱԳՆ մամուլի քարտուղար «Այս օրը եւ մեր կյանքի բոլոր օրերը դարձան խոնարհումի, հիշելու, հիշատակելու օրեր». Դիանա Գրիգորյան Երևան-Սևան ճանապարհին Mitsubishi-ն բախվել է ձնակույտին, ապա ծառին. կա մեկ զոհ և 3 վիրավոր Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի 10 վարչական շրջանների ղեկավարները վերանշանակվել են իրենց պաշտոններում 

Հայ ժողովուրդը շնորհակալ է Հռոմի պապին Հայոց ցեղասպանության ճանաչման սկզբունքային և միանշանակ ուղերձի համար. Արարատ Միրզոյան

Հասարակություն

Հայաստանում Սուրբ Աթոռի (Վատիկան քաղաք-պետության) նստավայրի՝ առաքելական նվիրակության բացումով նոր էջ կսկսվի Հայաստանի և Սուրբ Աթոռի դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ, այդ մասին Սուրբ Աթոռի փոխպետքարտուղարի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ ուրախ է ողջունել Էդգար Պենյա Պառային Հայաստանում՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկրում:

«Քիչ անց հայ-վատիկանյան մեծ խորհուրդ ունեցող իրադարձություն է տեղի ունենալու՝ բացվելու է Հայաստանում Սուրբ Աթոռի նստավայր առաքելական նվիրակությունը: Գոհունակությամբ ցանկանում եմ ընդգծել, որ դրանով նոր էջ է բացվում Հայաստանի և Սուրբ Աթոռի դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ», - ասել է Արարատ Միրզոյանը:

Ըստ մամուլի համար համատեղ հայտարարության՝ Հայաստանի ԱԳ նախարարը և Վատիկանի պետքարտուղարի փոխանորդը այսօրվա հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների վերաբերյալ և պատրաստակամություն են հայտնել խորացնելու երկրների միջև հարաբերությունները՝ խարսխված նույն ակունքից սերող քրիստոնեական արժեհամակարգի, պատմական և մշակութային կապերի, ինչպես նաև միջազգային հարաբերությունների խնդիրների վերաբերյալ համընկնող մոտեցումների վրա:

«Անդրադարձել ենք ՀՀ նախագահի՝ օրեր առաջ Սուրբ Աթոռ կատարած այցին, կարևորել ենք նաև հայ ժողովրդի մեծ զավակ, Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակված Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օրը՝ փետրվարի 27-ը հռոմեական գլխավոր օրացույցում ամրագրելը, որը ևս մեկ անգամ ընդգծում է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հոգևոր կապը», - հայտնել է Հայաստանի ԱԳ նախարարը:

Արարատ Միրզոյանը շեշտել է՝ Սուրբ Աթոռը մշտապես Հայաստանի կողքին է եղել դժվարին ժամանակներում, և անցյալ տարին ևս այդ առումով բացառություն չէր:

Հայաստանի համար հատկանշական և կարևոր է Վատիկանի հետևողական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման, նաև տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության պահպանման հարցում, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի օրերին և դրան հաջորդած ժամանակաշրջանում Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հղած ուղերձները, ինչպես նաև ռազմագերիների ազատ արձակման կոչերը մեծ նշանակություն են ունեցել:

Ինչպես գիտեք՝ այժմ էլ Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները, շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, և մենք խնդրում ենք, որ Սուրբ Հայրը՝ Սրբազան Քահանայապետը, իր աղոթքներում և իր հրապարակային ուղերձներում մշտապես շարունակի հիշել հայ ռազմագերիներին և շեշտադրել նրանց անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը», - նշել է Արարատ Միրզոյանը՝ հիշեցնելով, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգությունը այժմ վտանգի տակ է:

Այդ առումով կողմերը կարևորել են ինչպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի, այնպես էլ Սուրբ Աթոռի հետաքրքրությունը տվյալ հարցում .«Ժողովուրդների մշակութային ու հոգևոր ժառանգություն հանդիսացող պատմամշակութային հուշարձանների և պաշտամունքի վայրերի դեմ ուղղված վայրագությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքը, և մենք պիտի քայլեր ձեռնարկենք այդ դեպքերը կանխելու ուղղությամբ»:

Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ հայ ժողովուրդը շնորհակալ է Հռոմի Սրբազան Քահանայապետին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման սկզբունքային և միանշանակ ուղերձի համար:

«Մարդկության դեմ այդ հանցագործության դատապարտումը չափազանց կարևոր է ապագայում աշխարհի այլ վայրերում նմանատիպ հանցագործությունների կրկնությունը կանխելու առումով», - ասել է արտգործնախարարը:

Հոկտեմբերի 27-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառան երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել հոկտեմբերի 27-ին: Նա մասնակցելու է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության պաշտոնական բացման արարողությանը:

Մինչև ՀՀ ԱԳ նախարարի և Վատիկանի փոխպետքարտուղարի համատեղ հայտարարությունը Հայաստանի Արտգործնախարարությունում տեղի է ունեցել նամականիշի մարման արարողություն:

Հայաստանի Հանրապետության և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. մայիսի 23-ին: Նախքան Հայաստանում Սուրբ Աթոռի նվիրակության բացումը Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակի նստավայրը եղել է Թբիլիսիում: 2018 թ. դեկտեմբերի 28-ից Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը Կարեն Նազարյանն է:

Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև երկկողմ հարաբերությունների առանձնահատուկ բնույթն ամրագրվել է 2015 թ. ապրիլի 12-ին Սուրբ Պետրոս տաճարում հայ հավատացյալներին նվիրված պատարագին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից արված Հայոց ցեղասպանության մասին միանշանակ հայտարարությամբ:

2016թ. հունիսի 24-26-ը Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը Հայաստանի Հանրապետության նախագահի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հայ Կաթողիկե եկեղեցու հրավերով ժամանել է Հայաստան հովվապետական այցով, որը կրել է «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Չէի ուզենա, որ նոր պատերազմի դեպքում էլի ասեինք՝ օդը պաշտպանված չի. Արամ Սարգսյան (տեսանյութ) Մաղթենք ինքներս մեզ ուժեղ լինել, մինչև նորից իրավունք ձեռք բերենք բանակ ունենալու 2020-ի նոյեմբերի 9-ից մինչ օրս հայկական բանակում զոհվել է 43 զինծառայող Ղազախստանի նախագահը գլխավորել է իշխող «Նուր Օթան» կուսակցությունը` փոխարինելով ՆազարբաևինԵթե Թուրքիան ուզում է նախապայմաններ դնել, մենք էլ պետք է դնենք մեր նախապայմանները. Րաֆֆի Հովհաննիսյան «Էս տղերքին ասեցի, որ իրենք չեն պարտվել, որ թուրքը նույն ոչխարն ա, իրենք նույն առյուծը». Արթուր ՂազինյանԱղոթենք մեր բանակի համար, եկե՛ք զորավիգ կանգնենք մեր բանակին․ Արամ Ա Արարատ Միրզոյանը 29 միլիոն դրամ արժողությամբ կահույքի հավաքածու չի գնել. ԱԳՆ մամուլի քարտուղարԲանակը տվել է հաղթանակների ոգի, երկիրը շենացնելու հնարավորություն. Վիտալի Բալասանյան «Այս օրը եւ մեր կյանքի բոլոր օրերը դարձան խոնարհումի, հիշելու, հիշատակելու օրեր». Դիանա ԳրիգորյանԵրևան-Սևան ճանապարհին Mitsubishi-ն բախվել է ձնակույտին, ապա ծառին. կա մեկ զոհ և 3 վիրավորՀանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի 10 վարչական շրջանների ղեկավարները վերանշանակվել են իրենց պաշտոններում Անհրաժեշտ է զարգացնել կանանց ներգրավվածությունը Զինված ուժերում` նրանց պաշտպանված իրավունքներով. Արման Թաթոյան Սպիտակի ոլորաններում, Աշտարակ-Ապարան, Երևան-Սևան և Սյունիքի ճանապարհներին մերկասառույց է. Կոտայքում ձյուն է տեղում «Վերջին երկու տարիներին Բանակի տոնը այլ է». Գեւորգ Փարսյանն այցելել է Բաղաբուջի հուշահամալիրԲաղդադի օդանավակայանը հրթիռակոծվել է (լուսանկարներ)ՀՀ ոչ մի իշխանություն չի ճանաչել Կարսի պայմանագիրը․ Փաշինյանը կեղծ տեղեկություններ է տալիս հանրությանը Մենք դեռ խոսելու ենք ոմանց համար անհնարին թվացող մեր հաղթանակների, Շուշիի և Հադրութի վերադարձի մասին«Շատ սեր»․ Սոֆի Դևոյանի լուսանկարը սիրելիի հետ Կհաշտվե՞ք արդյոք Սերյոգայի հետ. Գոհար Ավետիսյանը պատասխանել է հետևորդուհու հարցինՎերջին պատերազմի հետևանքները չեն կարող մեզ շեղել պետականակերտման ճանապարհից. Արայիկ Հարությունյան Ինձ իշխանությունից որևէ առաջարկ չի արվել. Էդմոն Մարուքյանը՝ նախագահի պաշտոնում իր թեկնածության քննարկումների մասին Մեր ազգային երազանքների իրականացման ճանապարհին ստիպված ենք եղել վճարել ամենաթանկ գնով. գեներալ Կոչ եմ անում անսալ Սարդարապատի խորհրդին և արժանի լինել Հայրենիքի համար նահատակված մեր հերոսների հիշատակին․ Սերժ ՍարգսյանԱռանց չափազանցության՝ Հայրենյաց պաշտպանն է վաղվա օրվա նկատմամբ հավատը պահողը․ Բեգլարյան Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք «Թռիչք վերջին անգամ». Րաֆֆի Ալթունյանը հրապարակել է իր ու Հայկոյի վերջին աշխատանքըԱյս 30 տարիները ծանր են եղել մեր զինված ուժերի և ժողովրդի համար. Արսեն Թորոսյան «Բարի լույս». Սիրուշոյի որդիները նախաճաշ են պատրաստում (տեսանյութ)Լուլուի բարձր տրամադրությունը «Եռաբլուրում» (տեսանյութ) «Եթե դեմքով դեպի Աստված շրջվենք, կվերադարձնենք մեր բանակի երբեմնի փառքը». Լեգենդար Քյոխ Ամենադժվար շնորհավորանքն է. ի՞նչ գրես, ի՞նչ ասես. Գեղամ ՆազարյանԿաթողիկոսը՝ Քրիստոսի արձանը տեղադրելու Ծառուկյանի մտադրության մասինՄեր երախտիքն ենք հայտնում զինված ուժերի ծառայողներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպատանատուն Հայկական բանակը բազմիցս ցույց է տվել իր հզորությունն ու մարտական բարձր պատրաստվածությունը «Չլինեին «մտքեր», վախ չլիներ... լինեինք մենք, ոնց եղել ենք»․ Արևիկ Ուդումյան Ամուր բազուկ, ուժ, կամք ու վճռականություն եմ մաղթում այս պահին ծառայության մեջ գտնվող մեր բոլոր քույրերին և եղբայրներին. ԱրշակյանԱզգային բանակը Դատախազության հատուկ հոգածության ներքո է. Արթուր Դավթյան Վստահ եմ, մեր հավաքական հավատը մեկն է՝ Հայոց բանակը, հայ զինվորը չի պարտվել․ Գագիկ Ծառուկյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3536 նոր դեպք. առողջացել է 267 քաղաքացի Մենք պարտք ենք իրենց արյամբ մեր հողը սրբացրած հայ զինվորին, հայոց մայրերին․ «Հայաստան» դաշինք Կարծում եք՝ աշխարհում կորոնավիրուսը տարածվել է Սուրեն Պապիկյանի հարսանիքի պատճառո՞վ. Մհեր Գրիգորյան Միասնական նվիրումով զորացնենք մեր ազգային բանակը․ ՀՅԴ ԳՄ հայտարարությունը «Շնորհավո՛ր Հայկական բանակի կազմավորման 30-ամյակը. Կենա՛ցդ, Սեյրան Օհանյան». Ռուզաննա ԽաչատրյանԱրցախի անվտանգության երաշխավոր բանակն այսօր ինքն ունի պաշտպանության կարիք․ Ռոբերտ Քոչարյան Մահացել է Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Յուրի Ներսիսյանը Բոլորիս սրտերում դեռ թարմ են 44-օրյա պատերազմի վերքերը, բայց հայ զինվորը, վստահաբար, չի պարտվել. քաղաքապետՄենք գնում ենք ԶՈՒ հետագա զարգացմանն ուղղված բարեփոխումների ճանապարհով․ Վարչապետի շնորհավորական ուղերձը Մեր ապագան լուսավոր է, և ոչ մի մարտահրավեր չի կարող խաթարել մեր անխախտ երթը պատմության քառուղիներով. Արթուր Թովմասյան
Ամենադիտված