Արագածոտնի մարզպետը հրաժարական է տվել
ՀասարակությունԱրագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր՝ հոկտեմբերի 27–ին, աշխատանքից ազատման դիմում է գրել։ Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեց մարզպետի տեղակալը՝ Հարություն Գուլյանը։
Հիշեցնենք, որ Դավիթ Գևորգյանը Արագածոտնի մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հոկտեմբերի 16-ին։ Նա իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։