Աշխարհը հայտնվել է երկրների դեֆոլտի համաճարակի շեմին Բաքուն սպառնացել է Փարիզին և վիրավորել Ֆրանսիայի արտգործնախարարին Սերժ Սարգսյանը հարցազրույց է տալու. «Հրապարակ» Փաշինյանի թիմակիցները կասկածի տակ են դնում վերջինիս տնտեսական հեղափոխությունը Սփյուռքը սկսել է մաշվել ու գունաթափվել, անտարբերանալ, հուսախափ լինել Հայաստանի նկատմամբ․ Արամ Ա Արման Ղազարյանը վերադարձավ Ուրարտու Լավրովը և Բլինքենը կարող են հանդիպել մոտ ժամանակներում «Մենք պատրաստ չենք զիջումների գնալ». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարևոր հայտարարություն է արել Ֆրանսիայի արտգործնախարարն անընդունելի է համարում Վալերի Պեկրեսի մասին Ալիևի հայտարարությունները Արմեն Չարչյանը վա՞յր է դնելու պատգամավորական մանդատը 

Ամեն ինչ անելու ենք, որ պատվիրատուները հայտնվեն ճաղերի հետևում. Ալեն Սիմոնյանը՝ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին

Հասարակություն

Գործող իշխանությունն ամեն ինչ անելու է, որ 1999-ի Հոկտեմբերի 27-ի ոճրագործության պատվիրատուները հայտնվեն ճաղերի հետևում: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ ԱԺ այգում Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ տեղի ունեցած հիշատակի արարողությունից հետո:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք քաղաքական թիմը նպատակ ունեցե՞լ է վերաբացել գործը, գտնել իրական մեղավորներին, ասաց. «Կարծում եմ, որ հիմնական պատճառները, հիմնական մասնակիցները և այն հարցերը, որոնք բաց են մնացել, մեր հանրությունը գիտի, ինչպես գիտեր, որ ընտրությունները քսան ու ավել տարիների ընթացքում կեղծվում են: Ավելորդ եմ համարում հիմա անուններ հնչեցնել, բայց վստահեցնում եմ, որ բոլորս այդ հարցերի պատասխանները կստանանք նաև իրավական առումով»:

Սիմոնյանը նշեց՝ ինքը պաշտոնյա է և իրավունք չունի որևէ հայտարարություն  անել, որը կարող է մեղադրանք պարունակել և հետագայում նաև ազդել իրավական պրոցեսների վրա: «Բայց քաղաքական առումով ես արդեն ասացի, որ բնական է, հիմնական դերակատարները պատժված են, նրանք գտնվում են բանտում: Մենք այսօր խնդիր ունենք և հարց ունենք ՝ հասկանալ պատճառները, իրականում այն դրդողները, այն մարդիկ, որոնք այդ ամենից, միգուցե, քաղաքական, միգուցե, ոչ քաղաքական շահ են ունեցել: Իսկ այդ մարդկանց շահագրգռվածությունը մեր հանրությունը գիտի, և ես չեմ կարծում, որ իրավասու եմ հիմա բարձրաձայնել դա»,-ասաց ԱԺ նախագահը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք այդ ոճրագործությունը «Մեղրիի փոխանակման հետ» կապ ուներ՝ Սիմոնյանը չբացառեց: «Այսօր այն իրավիճակը, որ մենք ունենք պատերազմի հետ կապված,  սկսվել է հենց 1999-ի հոկտեմբերի 27-ին: Եթե չլիներ Հոկտեմբերի 27, մենք այս օրվան չէինք գա»,-հավելեց նա:

ԱԺ նախագահը միևնույն ժամանակ վստահեցրեց. «Մենք ամեն ինչ անելու ենք, որ պատվիրատուները հայտնվեն ճաղերի հետևում, դրա մեջ, կարծում եմ, որևիցե մեկը պետք է կասկած չունենա: Այն, ինչ տեղի ունեցավ, մեր պետականության ողնաշարը կոտրել էր: Այն ամենը, ինչը տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ին, դրա հետևանքն այդ օրվանից մինչև օրս քաղում ենք: Մենք պետք է հենց դրանից զգույշ լինենք, մտածենք այն բանի մասին, որ ինչ-որ պահի դադարեցվի այդ պրոցեսը, որովհետև այդ թափանիվը, որը սկիզբ առավ 1999-ի հոկտեմբերի 27-ին, մինչև օրս, ցավոք, պտտվում և իր հետևանքն է ունենում»:

Ըստ ԱԺ նախագահի՝ այսօրվա ընդդիմությունը պետք է հնարավորինս քիչ խոսի այդ օրվա մասին, քանի որ դա տեղի է ունեցել նրանց իշխանավարման օրոք: «Թե հանրությունը, թե մենք բոլորս շատ ու շատ հարցեր կարող ենք ունենալ, թե, օրինակ ինչու ԱԱԾ ղեկավարն այդ օրն ԱԺ-ում չի եղել»,-ասաց նա:

Նաիրի Հունանյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին եղբոր, քեռու և մի քանի այլ անձանց հետ իրականացրել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա հարձակումը, որը տեղի է ունեցել հերթական նստաշրջանի կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ 21 տարի առաջ տեղի ունեցած ահաբեկչությանը զոհ են գնացել 8 պետական գործիչներ` ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Աշխարհը հայտնվել է երկրների դեֆոլտի համաճարակի շեմին «Ես ինձ շատ ուժեղ եմ զգում` կրելով հայկական ավանդական զարդեր». Իվետա Մուկուչյանի գայթակղիչ կերպարըԲաքվի բռնապետը սահմանափակում է իր քաղաքացիների երթևեկը Արցախից բռնազավթված հատվածներ. Վարդան Ոսկանյան Դա պատերազմի պատրաստվելու նշան է. Տիգրան Խզմալյան Ինգրիտ Կոկչյանը խոստովանել է, որ իր կրծքերը բնական չեն (լուսանկար) Բաքուն սպառնացել է Փարիզին և վիրավորել Ֆրանսիայի արտգործնախարարինԻնչպես երկարացնել երիտասարդությունը սեքսի միջոցով. գիտնականները գտել են պատասխանըՍերժ Սարգսյանը հարցազրույց է տալու. «Հրապարակ»Փաշինյանի թիմակիցները կասկածի տակ են դնում վերջինիս տնտեսական հեղափոխությունըԻնչու՞ է Փաշինյանը հրաժարվում ստորագրել Ռուբինյանի մանդատի տակ․ Արթուր Ղազինյան Նախորդ հարաբերություններում բռնության ենթարկված ամերիկուհին ամուսնացել է կնոջը սպանած տղամարդու հետՍփյուռքը սկսել է մաշվել ու գունաթափվել, անտարբերանալ, հուսախափ լինել Հայաստանի նկատմամբ․ Արամ Ա Նկարիչը, ով միաժամանակ նկարում է բերանով, ոտքերով և ձեռքերով, զարմացրել է համացանցի օգտատերերինԱրման Ղազարյանը վերադարձավ Ուրարտու «Արևի շող»․ Անժելա Սարգսյանի անկողնային սելֆինՌիհաննան ներկայացել է անկեղծ հոլովակով և հիացրել երկրպագուներին Ադրբեջանում քաղաքացի է պայթել ականի վրաԼավրովը և Բլինքենը կարող են հանդիպել մոտ ժամանակներում «Մենք պատրաստ չենք զիջումների գնալ». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարևոր հայտարարություն է արելՄեգան Ֆոքսը ապշեցրել է գայթակղիչ հանդերձանքներով (լուսանկարներ)Ֆրանսիայի արտգործնախարարն անընդունելի է համարում Վալերի Պեկրեսի մասին Ալիևի հայտարարություններըԱրմեն Չարչյանը վա՞յր է դնելու պատգամավորական մանդատըՆավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է. փաստաբանՔանյե Ուեսթի նոր ընկերուհուն մեղադրել են Քիմ Քարդաշյանի կերպարը «գողանալու» մեջ (լուսանկարներ)Կալանք է դրվել Մանվել Գրիգորյանի գույքի վրաԱդրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործիչը ծեծել է ինքն իրենԱրամ Խաչատրյանի վերջին շանսը. ՔՊ-ական մարզպետը Վանաձորում վա-բանկ է գնումPlayboy-ի մոդելը 53 պլաստիկ վիրահատություն է տարել և մնացել պարալիզացված դեմքովԻրանցի բռնցքամարտիկը դատապարտվել է մահապատժիԲուայեն կոչ է արել Մակրոնին՝ ներողություն խնդրելու պահանջ ներկայացնել Ադրբեջանին Էկոնոմիկայի նախարարությունում անդրադարձել են Վահան Քերոբյանի հրաժարականի մասին լուրերինԲրիտանիան սկսել է հակատանկային զենք մատակարարել Ուկրաինային Թռչող եղնիկը ցնցել է Twitter-ի օգտատերերին (տեսանյութ)Կոտայքում բախվել են Lada Priora-ն ու «06»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ. հայտնի է` ինչ են քննարկելԲրիթնի Սփիրսը դանակով հարձակվել է քրոջ վրաԿասեցվել է Գյումրիում գործող հացի արտադրամասի գործունեությունը (լուսանկարներ) 2022 թվականը ծանր կլինի ԶԼՄ-ների համար. Ժուռնալիստների միության նախագահԱրցախում հնարավոր են սահմանադրական փոփոխություններ Դատախազությունը չի հաստատել Վովա Գասպարյանի գործով մեղադրական եզրակացությունը. «Փաստինֆո» Թուրքիան դեմ է Ղրիմի օկուպացմանը. ԷրդողանՋրականում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն Ծանրոցի պատճառով 39–ամյա տղամարդը հայհոյել ու հարվածել է «Հայփոստի» հղի աշխատակցուհուն (տեսանյութ)Արմեն Սարգսյանը բժշկական հետազոտություն կանցնի 44-օրյա պատերազմի ժամանակ Մարտունու շրջանի պաշտոնատար անձինք ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք են ցուցաբերել Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է կատարելԵրևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Lada Priora» և «Vaz-2106»-ը․ կա զոհ «Սխալներ անելն ավելի լավ է, քան կատարելություն կեղծելը». Անելյա ԳուբրյանՓաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն. վերանայվել է Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունը Կորոնավիրուսը դեռ մի քանի տարի մեզ հետ կլինի․ Pfizer֊ի հիմնադիրը՝ COVID-19֊ի մասին
Ամենադիտված