Արագածոտնում բախվել են Volkswagen-ն ու ռուսական համարանիշներով «ՎԱԶ 2107»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է․ կա 4 վիրավոր
Արտակարգ ՊատահարԱրագածոտնի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 20 կմ հատվածում բախվել են Volkswagen Jetta և ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 4 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Բախման հետևանքով «07»-ը, որը ռուսական համարանիշներով է, գլխիվայր շրջվել է։