«Էդ ոչ համարս գիտեք, ոչ ընդունարանի համարը, բա եկե՛ք խոսենք». Փաշինյանն ընդդիմադիրներին հրավիրեց հանդիպման (տեսանյութ)
Քաղաքական«Որ ասում եք՝ Արցախի 72 տոկոսը օկուպացված է, բա կներեք, որ այդ 72 տոկոսը ձեր օրոք բանակցային սակարկության առարկա էր, դուք դրա մասին գիտեիք, ինչո՞ւ ձայն չէիք հանում», - այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` դիմելով ընդդիմադիր պատգամավորներին:
Նա ասաց, թե պատերազմը կանգնեցնելու գինը բոլոր տարածքները վերադարձնելու համաձայնություն տալն էր:
«Եթե դուք հիմա ասում եք, որ 72 տոկոսը օկուպացված է, դուք, ուրեմն, 1998 թվականից մինչև 2016 թվականը բանակցելիս եք եղել հայրենիքի 72 տոկոսը հանձնելու մասին: Հերիք եղավ, բոլ եղավ, հա՞, դավադրություն, դավադրություն», - դիմելով Դաշնակցությանը՝ ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիրներին հրավիրեց խոսելու. «Եղբայր, խոսանք, ո՞վ է խոսելուց հրաժարվել: Հաճույքով, նստենք, խոսենք»:
Նա երաշխավորեց, որ լրիվ ուրիշ խոսակցություն է գնալու՝ լրիվ ուրիշ տոնով:
«Ընդդիմադիր երկու խմբակցություններին ամբողջ կազմով հրավիրում եմ », - ասաց վարչապետը: