Ցուկերբերգի և նրա կնոջ դեմ դատական հայց են ներկայացրել սեռական ոտնձգությունների վերաբերյալ
Leisure Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգի և նրա կնոջ՝ Պրիսցիլա Չանի ընտանիքում նախկինում աշխատող երկու անձ դատական հայց են ներկայացրել զույգի դեմ՝ նրանց մեղադրելով սեռական ոտնձգությունների և խտրականության մեջ, հայտնում է NBC-ն։ Նրանք դատարան են դիմել սեպտեմբերի 20-ին, սակայն այս մասին հայտնի է դարձել միայն երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 26-ին։ Բացի սեռական ոտնձգություններից և խտրականությունից՝ Չանն ու Ցուկերբերգը մեղադրվում են աշխատավարձերի վճարումը ուշացնելու մեջ։ Ինչպես նշում է ալիքը, Facebook-ն ինքը չի հիշատակվել վարույթում։
Ընտանիքի խոսնակ Բեն Լաբոլթը քննադատել է մեղադրանքները և ասել, որ դրանք չեն կարող հաստատվել։
«Մենք հպարտ ենք ընտանեկան գրասենյակում աշխատող մասնագետների թիմով և վստահ ենք, որ մեր գործընկերներին անարդարացիորեն նվաստացնելու այս մեղադրանքները ձախողվելու են», - ասել է աղբյուրը։