Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. Լավրով Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսել Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Շենգավիթի քննչական բաժնում անձին խոշտնգելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՔԿ Մաքսանենգ ճանապարհով Մարտիրոս Սարյանի գործեր են դուրս բերվել երկրից ՄԻՊ-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքները Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am 

Հայաստանում Սուրբ աթոռի առաքելական նվիրակություն բացվեց (տեսանյութ)

Արտաքին Քաղաքական

Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ (փոխպետքարտուղար) Էդգար Պենյա Պառայի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության պաշտոնական բացման արարողությունը:

Առաքելական նվիրակության բացման կապակցությամբ ելույթով հանդես են եկել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառան:

Իր ելույթում նախարար Միրզոյանը, մասնավորապես, նշել է.

«Ձե՛րդ Վսեմություն,
Հարգելի՛ հյուրեր,
Տիկնայք և պարոնայք,

Այսօր, հիրավի, խորհրդանշական օր է. Սուրբ Աթոռը նստավայր առաքելական նվիրակություն է բացում առաջին քրիստոնյա երկրում, որն ազդարարում է Հայաստան-Սուրբ Աթոռ համագործակցության նոր փուլի սկիզբը: Մեծապես արժևորում ենք Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի այս որոշումը, որը կրկին փաստում է Սրբազան քահանայապետի կողմից հայ-վատիկանյան միջպետական կապերին տրվող կարևորության մասին։

Ընթացիկ տարին նշանակալից է մեր երկկողմ հարաբերությունների համար` հաշվի առնելով, որ լրանում է Սուրբ Հովհաննես Պողոս 2-րդի Հայաստան կատարած այցի քսանամյակը և Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի այցի հնգամյակը։ Այդ պատմական այցելությունները միշտ վառ կմնան մեր ժողովրդի սրտում և մտքում:

Հայաստանի և Սուրբ Աթոռի ամուր համերաշխության վկայությունն է հայ ժողովրդի հանճարեղ ներկայացուցիչ Սուրբ Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական եկեղեցու վարդապետ» պատվավոր տիտղոսի շնորհումը, նրա ճանաչումը՝ որպես կաթոլիկ եկեղեցու 36 մեծագույն մտածողներից մեկը և Նարեկացու արձանի հանդիսավոր բացումը Վատիկանի պարտեզներում: Չենք կարող չնշել նաև Մխիթարյան միաբանության մասին, որը հսկայական դեր է խաղացել հայ ժողովրդի ուսումնակրթական, գիտական և մշակութային կյանքի զարգացման և Հայաստանի ու Վատիկանի արժեքային ու հոգևոր կապի համար։

Այսօր ցանկանում եմ Հայաստանի և հայ ժողովրդի անունից կրկին երախտագիտություն հայտնել Սուրբ Աթոռին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ աներկբա ու սկզբունքային դիրքորոշում որդեգրելու և դրանով իսկ ապագայում նման ոճրագործությունները կանխելու գործընթացում ներդրում ունենալու համար:

Բարձր ենք գնահատում նաև Արցախի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում և դրանից հետո Սրբազան քահանայապետի հղած ուղերձները, ինչպես նաև, մասնավորապես, ռազմագերիների անհապաղ ազատ արձակման կոչերը։

Հարգելի՛ ներկաներ,

Հայաստանի հարաբերությունները Վատիկանի հետ մշտապես աչքի են ընկել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ և հիմնված են ոչ միայն քրիստոնեական արժեքների, այլև ընդհանուր պատմական և հոգևոր ժառանգության, ժամանակակից աշխարհի մարտահրավերների վերաբերյալ համանման մոտեցումների վրա:

Իհարկե, մեր պատմական առնչությունները և կապերը դարերի խորքից են գալիս, բայց դրանք նոր թափով սկսեցին զարգանալ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո։ Առաջնորդվելով երկկողմ հարաբերություններն առավել խորացնելու վճռականությամբ՝ 2013թ․ Հայաստանը Սուրբ Աթոռում հիմնել էր նստավայր դեսպանություն: Եվ այսօր առաքելական նվիրակության բացումով Վատիկանը ցույց է տալիս հարաբերություններն առավել զարգացնելու, խորացնելու, մեր երկու պետությունների միջև առկա հոգևոր և մշակութային կապերը սերտացնելու իր պատրաստակամությունը:

Մյուս տարի մենք նշելու ենք մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսունամյակը, և կարծում եմ՝ սա լավ հնարավորություն կլինի հայ-վատիկանյան կապերի հետագա զարգացումը ապահովող քայլերը նախանշելու համար:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանում Սուրբ Աթոռի ռեզիդենտ նվիրակության հիմնադրման առիթով»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մենք մահապարտներ ենք, ժողովուրդ, պատրաստ ենք մեռնելու, բայց պիտի գաք մեր հետևից. հստակ պիտի խոսելՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու վերաբերյալ ԱՆ պարզաբանումըԱմոթ է․ հայ պատանդները մինչ այսօր Բաքվում են, ՀՀ-ին առաջին հերթին ներքին կայունություն է պետք․ ԱդոնցՆախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. ԼավրովՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրըԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Վարդանաշենցիկ փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներինՀայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. ԼավրովՇենգավիթի քննչական բաժնում անձին խոշտնգելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՔԿՄաքսանենգ ճանապարհով Մարտիրոս Սարյանի գործեր են դուրս բերվել երկրիցԻրանը «անհապաղ պատասխան չի տալու» Իսրայելին. ReutersՋաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ՄԻՊ-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասինՕտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացելՄբապեն վերջնական որոշում է կայացրել ՊՍԺ-ում իր ապագայի վերաբերյալԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊՇենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքներըԱդրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանումՄեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել ԶելենսկիինՊետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.amԱլիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանումՎարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանըԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Ռուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. անձնակազմի անդամներից մեկը կորել է (լուսանկարներ, տեսանյութ)«Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ. անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի»Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանՀայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են․ ԱՆ35-ամյա կապանցին սպանել էր համերկրացուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկումԹքեմ Նիկոլի առաջ․ ի՞նչ ճանճ ձկան վրա․ քաղաքացի Տարադրամի փոխարժեքները ապրիլի 19-ինՈՒՂԻՂ․ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանում պատասխանում է Ադրբեջանի մեղադրանքներինՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն. ֆեյսբուքում իր հասցեին սպառնալիքներ են հնչեցրելՔննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Զանգե՞մ Սասուն Միքայելյանին, ղալաթ կանեք՝ ձկներս հետ չեք տա», «Ում ուզում ես՝ զանգի»Մանկապարտեզում այսուհետ երկարօրյա խումբ կբացվի նույնիսկ մեկ երեխայի համարՖուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի զույգերը հայտնի ենՈւկրաինան կարող է կապիտուլյացիայի ենթարկվել մինչև տարեվերջ. ԿՀՎ տնօրենԹուրքիայում մոտ 6 բալ մագնիտուդով երկրաշարժ է եղել (տեսանյութ) Վարժական հավաքների մասնակիցների պարապմունքները. ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրել Նոր նշանակում ՔԿ-ումԻրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել (տեսանյութ)Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոր խորհրդական ունիԿիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Ամենադիտված