ԱՄՆ-ն հետաքրքրված է, որպեսզի Հարավային Կովկասում բացվեն հաղորդակցության ուղիները. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան
ԱՄՆ

Միացյալ Նահանգները չափազանց հետաքրքրված է, որպեսզի Հարավային Կովկասում բացվեն հաղորդակցության ուղիները։ Դա վերաբերում է նաեւ վերգետնյա, երկաթուղային եւ օդային տրանսպորտին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիթցենբերգերը։
Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է այն բոլոր քայլերին, որոնք նպաստում են տարածաշրջանի երեք երկրների տնտեսական զարգացմանը։
«Միացյալ Նահանգները շարունակում է բանակցություններ վարել կողմերի հետ, որպեսզի իր ներդրումն ունենա իրավիճակի նման զարգացմանը»,- հավելել է դեսպանը: