Ու՞ր է 5-միլիարդանոցը, ինչու՞ չի գալիս նիստերին. Փաշինյանը՝ Վարդևանյանին
PoliticalԵրբ այդ հարցերը տալիս եք, ե՞րբ իմացաք, որ այսպես է եղել, ո՞վ կար, ի՞նչ նկատի ունեք, ի՞նչ եք ուզում պարզել: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի դիտարկմանը:
«Դուք ասում էիք՝ Արցախը Հայաստան է և վերջ: Դուք այդ ժամանակ գիտեի՞ք 2010 թվականի վարչատարածքային բաժանման մասին օրենքի մասին, թե երբ ասում էիք, վերապահում էիք ուզում անել այդ վատ օրենքից, որը ոչ մի կապ չունի պետական սահմանի հետ»,-ասաց Վարդևանյանը:
Վարչապետն արձագանքեց. «100 անգամ հարցրել եք, 100 անգամ պատասխանել ենք: Դուք էլ չեք հասկանում՝ ինչ եք հարցնում: Տպավարություն եք ստեղծում, որ խորհրդավոր տեղեկությունների եք տիրապետում, որ Կառավարությունը... ունեք տեղեկություն, բացահայտեք: Ու՞ր է 5-միլիարդանոցը, ինչու՞ չի գալիս նիստերին: Ասում եք՝ 5 միլիարդ տվեցին, ծախեցին, առան: Ես էլ ասում եմ՝ ծախողն էլ եք դուք, դավաճանն էլ եք դուք, կապիտուլյանտն էլ եք դուք, ու պետք լինի, կապացուցենք»:
Մանրամասները՝ տեսանյութում: