Շիրակի մարզպետը հրաժարվել է ավագանու մանդատից
PoliticalՇիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը հրաժարվել է Գյումրիի ավագանու անդամի մանդատից:
Թիվ 31 ԸԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանի փոխանցմամբ, մանդատից հրաժարվելկու դիմումներ են ներկայացրել նաեւ ՀՀԿ-ի կողմից քաղաքապետի թեկնածու, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հորեղբորոդին` Արտյոմ Ղուկասյանը, «Բալասանյան» դաշինք կուսակցության ընտրական ցուցակից 13-րդ համարի թեկնածու Նիկոլայ Ղազարյանը: Ինքնաբացարկ ներակայացրած քաղաքացիների փոխարեն ավագանու նոր կազմ կընդգրվեն հերթական հաջորդ համարը զբաղեցնող թեկնածուները:
Նշենք, որ մանդատից հրաժարվելու դիմումներ թեկնածուները կարող էին ներկայացնել մինչեւ այսօր ժամը 14-ը:
Հիշեցնենք, որ Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքների համաձայն «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը ստացել է ավագանու 14 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 11 մանդատ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը` 4, «Ապրելու երկիր» եւ Հայաստանի հանրապետական կուսակցությունները` 2-ական մանդատ:
Նշենք, որ նոյեմբերի սկզբին Գյումրիի նոր ընտրված ավագանին կգումարի իր առաջին նիստը որի ժամանակ էլ կընտրվի նոր քաղաքապետ: