Բժիշկները նույնիսկ ոտքի վրա դժվար են կանգնում. համակարգը հյուծված է. Փաշինյան
ВидеоԱռողջապահական համակարգը հյուծված է, հոգնած է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ նախօրեին իրենց գործընկերներից մեկը վերակենդանացման 1-2 բաժանմունքում էր եղել և արձանագրել, որ բժիշկները նույնիսկ ոտքի վրա դժվար են կանգնում. «Այդ մարդկանց պետք է օգնել, իսկ նրանց օգնելու ձևն այն է, որ այդպիսի ծանրաբեռնվածություն չունենանք հիվանդանոցներում։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այն երկրներում, որտեղ պատվաստման 60-70 և ավել տոկոս կա, այնտեղ ամենօրյա մահացությունները շատ քիչ են»,-ասաց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում: