Երևանում բարձրահարկ շենքի բակում կայանված Nissan March-ում բռնկված հրդեհի հետևանքով այն վերածվել է մոխրակույտի
Emergency CaseԱյսօր՝ հոկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արամ Խաչատրյան փողոցի թիվ 26/3 շենքի մոտ ավտոմեքենա է այրվում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջները մարել են շենքի պատուհանի տակ կայանված Nissan March մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը։ Այն ամբողջովին դարձել է ոչ շահագործելի։ Ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը պարզվում է։