Հասկանալի էր, որ այս պատերազմում Հայաստանն Ադրբեջանից ոչ թե առաջ էր, այլ՝ հետ. Արմեն Սարգսյան
ОбществоՊարզ էր, որ այս պատերազմում Հայաստանն Ադրբեջանից ոչ թե առաջ, այլ հետ էր՝ թե՛ ռազմական, թե՛ տեխնոլոգիական պատրաստվածության առումով։ Այս մասին «ՌԲԿ»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
«Երբ ասում եմ հետևում, նկատի ունեմ, որ մենք պետք է ունենանք մեր սեփական անօդաչու սարքերը, այսինքն՝ ստեղծենք մերը։ Ի վերջո, Ադրբեջանն ոչ թե իր սեփական, այլ թուրքական, իսրայելական ԱԹՍ-ներն էր օգտագործում։ Հայաստանը պետք է պատրաստվեր այդպիսի պատերազմի՝ 21-րդ դարի պատերազմի»,- ասել է նա։