«Ռեյդեր»՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են կեղծ համարանիշներ, թմրանյութ, զենք-զինամթերք
ОбществоՀոկտեմբերի 28-ին ոստիկանությունը հատուկ միջոցառում է իրականացրել Արարատի մարզում։ ՀՀ ոստիկանությունը ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերել է մեծ թվով օրինախախտ վարորդների, գրում է shamshyan.com-ը։
Հայտնաբերվել են կեղծ համարանիշներով ավտոմեքենաներ, թմրանյութեր, զենք-զինամթերք։
Աղբյուրը նաև հայտնում է, որ նմանատիպ «ռեյդեր» «սև բերետների» կողմից հանրապետությունում շարունակվելու են, ու ոստիկանությունը անակնկալ մեկնելու է մարզեր։