Արթուր Ալեքսանյանը Զինվորի տանն է․ տղաները ծննդյան օրվա առթիվ շնորհավորել են մարզիկին (տեսանյութ)
VideoՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին էինք հյուրընկալել Զինվորի տանը։
Նախօրեին Արթուրի 30-ամյա տարեդարձն էր, տղաները որոշեցին, որ իրենք էլ անձամբ պետք է շնորհավորեն մեր չեմպիոնին: Ընկերական ջերմ մթնոլորտում Արթուրը տղաներին պատմեց իր մարզական ուղու, Օլիմպիական մեդալը նվաճելու մասին:
Այնուհետ շրջեց Զինվորի տանը՝ տեղում ծանոթանալով մեր զինվորների բուժման պայմաններին:
Արթուրը խոստացավ, որ տղաների հետ հանդիպումներն այսուհետ պարբերական կլինեն։