Դատախազությունը մեզ կհուշի՞, թե որտեղ է գրված՝ ՀՀ ԶՈՒ-երը կարող են բանավոր ցուցումով ետ քաշվել. Արամ Վարդևանյան
ՏեսանյութերԴատախազությունը կարո՞ղ է մեզ հուշել, թե որտեղ է գրված, որ ՀՀ ԶՈՒ-երը կարող են բանավոր ցուցումով տարածքային և սահմանների մեր անձեռնմխելիությունից հետ քաշվել և որտեղ է գրված, որ վարչապետը կարող է նման բանավոր հրամաններ և որուշումններ կայացնել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Նա նշեց, որ գլխավոր հրամանատար լինելը ՀՀ սահամանները պահելու պարտականությունն է, այլ ոչ թե զիջելու. «Այդ դեպքում կկոչվեր, օրինակ՝ գերագույն գլխավոր զիջող, նահանջող, այլ ոչ թե հրամանատար: Խոսքս այն հանգամանքի մասին է, երբ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Սյունիքի վերաբերյալ որոշում ոչ թե Վաղարշակ Հարությունյանն է կայացրել, այլ անձամբ ինքը, երբ հարց է հնչում, թե ում հետ է քննարկել, ասում է՝ տարբեր մարդկանց, օրինակ՝ Սյունիքի մարզպետի. Սյունքի մարզպետը տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ իրավասո՞ւ պաշտոնյա է»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ եթե իրականում մենք լինեինք իրավական և ժողովրդավարական պետություն, ապա երեկ գլխավոր դատախազությունը գոնե հայտարարություն կտարածեր, որ Նիկոլ Փաշինյանի այդ խոստովանության հիման վրա նյութեր են նախապատրաստվում: