Առ այսօր Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործությունները բռնի անհետացածների և գերիների մասով. Արծվիկ Մինասյան
ՏեսանյութերԱդրբեջանի և Թուրքիայի նկատմամբ միջազգային գործողություններ պետք է ձեռնարկեն՝ դատապարտման և միջազգային հետապնդման պատասխանատվության ենթարկելու առումով, քանի որ առ այսօր Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործությունները բռնի անհետացածների և գերիների մասով։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խորհրդարանական ճեպազարույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Ադրբեջանը նաև միջազգային հանրության առջև միակողմանիորեն խեղաթյուրված տեղեկություններ է հաղորդում՝ նսեմացնելով ՀՀ-ի միջազգային հեղինակությունը»,- ասաց նա։