ՀՀ սահմաններին կատարվող գործողությունների հրամանը պետք է լիներ գրավոր. Սեյրան Օհանյան
VideoԱվելի դժվար է լինելու թուրքին իր կանգնած տեղից հետ շպրտելը. Խորհրդարանական ճեպազարույցի ժամանակ հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։ Պատգամավորն անդրադարձավ դեկտեմբերին Սյունիքից հայ զինծառայողներին հետ քաշելու հրամանին։ Ըստ վարչապետի՝ եթե զիջում չլիներ, նոր պատերազմ կլիներ։ Պատգամավորը նշեց, որ ՀՀ իշխանությունը և գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները կատարողը պետք է կառավարման և ռազմական կառավարման ընթացակարգի համաձայն իրականացներ գործողությունը՝ ձևավորեր կառավարման մարմին և ունենար իր կառավարման կետը, որտեղից էլ պետք է լինեին հրահանգները՝ թե՛ գրավոր, թե՛ բանավոր։
«Այդպիսի գործողությունները, որոնք վերաբերում են ՀՀ սահմաններին, պետք է գրավոր հրամանով լիներ»։ Օհանյանը նկատեց, որ խորհրդարանում թեմայի մասին Փաշինյանի պատասխանի ժամանակ չի զգացվել, թե ի՞նչ կառույցի միջոցով է ինքն այդ որոշումը ընդունել։
«Իշխանությունը պետք է տիրապետի այն գործառույթին, որը հետագայում պետք է սահմանների ճշտման հետ խնդիրներ ունենար։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը վկայում էր, որ կողմերը կանգնում են մարտական գործողությունների ավարտի համապատասխան բնագծերում և չէր կարող որևիցե մեկը բանավոր հրաման տար հետ քաշվելու, այն էլ այն վայրում, որոնք հետագայում պետք է վիճաբանության առարկա դառնային սահմանները ճշտելու ուղղությամբ»։
Օհանյանը նշեց, որ եթե լիներ նորմալ կառավարիչ, նույն պատերազմը չվերսկսկելու պատճառով հրահանգ կտար այն տեղերում, որոնք ռազմավարական նշանակություն ունեն՝ ճանապարհներ, բարձունքներ, տեղակայել ԶՈՒ-երը։
«Ավելի շահեկան, ավելի առաջ կարող էին կանգնել։ Ի տարբերություն դրա, հակառակորդը էլեկտրոնային տեղորոշման քարտեզով ներխուժել ՀՀ սահմաններից ներս ու սահմաններ են կահավորում։ Իրենք պետք է հասկանային, որ այնտեղ, որտեղ զինվորի ոտքն է դրվում, մանավանդ թուրքի, դրանից հետո ավելի դժվար է լինելու իրական սահմանների ճշտման ժամանակ հետ շպրտել այն տարածքներից, որտեղ կանգնած են»։