ԱՄՆ֊ում Facebook-ի ցուցանակները փոխարինվել են Meta-ով
ԱՄՆ-ում ընկերության գլխավոր գրասենյակի գովազդային վահանակների վրա Facebook-ի տարբերանշանով ցուցանակներն արդեն փոխարինվել են Meta֊ով, հայտնում է Verge պորտալը։
Հրատարակությունը հրապարակել է լուսանկարներ Կալիֆորնիայի Մենլո Պարկում Facebook-ի կենտրոնակայանից, որտեղ ընկերության լոգոն՝ բթամատի պատկերը, փոխվել է կապույտ անսահմանության նշանով՝ Meta-ի լոգոյով։
Ինչպես նշում է պորտալը, մարդիկ կանգ են առնում թարմացված գովազդային վահանակների մոտ և լուսանկարվում դրանց դիմաց։