Զելենսկին մեկնաբանել է Դոնբասում «Բայրաքթարի» օգտագործումը
ԱշխարհԴոնբասում թուրքական արտադրության «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի օգտագործումը պատասխան է, լրագրողներին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա նշել է, որ ուկրաինական կողմը ոչ թե հարձակվում է, այլ պատասխանում է գործող պայմանավորվածությունների շրջանակում։
Զելենսկին ընդգծել է, որ անօդաչու սարքերը գոյություն ունեն հատուկ պաշտպանության համար։ Նա ընդգծել է, որ երբ ուկրաինական բանակը զգում է, որ անհրաժեշտ է պաշտպանել հողը, նա «հենց դա է անում»։ «Մենք առաջ չենք գնում, մենք պատասխանում ենք», - ասել է Զելենսկին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել էր Դոնբասում «Բայրաքթար» կիրառելու մասին։