25-ամյա տրակտորիստը «Վան» ռեստորանի դիմաց հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է
Արտակարգ ՊատահարՀոկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Հովսեփ Վիրաբյանը Մարգարա-Երևան ավտոճանապարհի 14 կմ հատվածում «Վան» ռեստորանի դեիմաց հողային աշխատանքներ կատարելիս JCB մակնիշի տրակտորով կողաշրջվել է։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ կողաշրջման հետևանքով Հ․ Վիրաբյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։