Սաակաշվիլին հացադուլի ընթացքում օրական 3 լիտր լիմոնադ է խմում. Կոբախիձե
ОбществоՎրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հացադուլը իմիտացիա է, նա ամեն օր երեք լիտր լիմոնադ է խմում: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:
«Ինչ վերաբերում է Սաակաշվիլիի ձևական հացադուլին, մեր տեղեկություններով՝ քվեարկության օրը, Սաակաշվիլին ծրագրում է ցույց տալ, թե իբրև վատ է զգում իրեն և այդպիսով հուզումներ առաջացնել իր կողմնակիցների շրջանում»,- լասել է Կոբախիձեն:
Նրա խոսքով՝ Սաակաշվիլին օրական երեք լիտր լիմոնադ է խմում: «Ողջ բանտն է ծիծաղում այն բանի վրա, որ Սաակաշվիլին ամեն օր 3 լիտր լիմոնադ է խմում»,- ասել է Կոբախիձեն: