Լուրեր են տարածվում` իբրեւ ստանձնելու եմ Լոռու մարզպետի պաշտոնը. Արփի Դավոյան
ԲլոգոսֆերաՈրոշ լրատվամիջոցներ լուրեր են տարածում, իբրեւ շուտով, ստանձնելու եմ Լոռու մարզպետի պաշտոնը, պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան չկա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։
«Երկու օր է որոշ լրատվամիջոցներ լուրեր են տարածում, իբրեւ շուտով, ստանձնելու եմ Լոռու մարզպետի պաշտոնը, պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան չկա եւ խնդրում եմ զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց»,- գրել է նա։